Սկեսուրս աղբն է գցել մեր տան բոլոր մանկական իրերը․․․ Տեսնես միայն իմ սկեսուրն է նման բաներ անում, թե ուրիշ մեկն էլ կա

Սկեսուրս աղբն է գցել մեր տան բոլոր մանկական իրերը․․․ Տեսնես միայն իմ սկեսուրն է նման բաներ անում, թե ուրիշ մեկն էլ կա։
Քրոջս երեխան իմ բալիկից 2 տարի է մեծ, երկուսիս երեխաներն էլ տղաներ են։ Երբ ծնվեց իմ երեխան, քույրս բոլոր լավ պահված
իրերը ինձ տվեց։

Առհասարակ չեմ սիրում հագած հագուստ, օգտագործած իրեր, բայց չէ որ իմ քրոջը վստահում եմ, բացի այդ նա այնպիսի բաներ էր
տվել, որ կարծես հագած էլ չլինեին։Պատմեմ սկզբից։ Երբ մենք նոր էինք ամուսնացել, շատ ուրախ էի, քանի որ սկեսուրիս հետ հեշ-
տությամբ կարողացանք լեզու գտնել։ Նա այնքան լավ կին էր թվում, բարի, հասկացող։

Մենք հաշտ էինք մինչև իմ հղիանալը․․․Ծննդաբերությունից հետո սկեսուրիս մոտ սրացան մայրական զգացմունքները։ Նա սկսեց
քննադատել այն ամենը, ինչ ես անում էի․․․ Ուղղակի ահավոր էր։ Երբեմն ինձ թվում էր, որ սկեսուրս իրեն զգում է երեխայիս մայրը։

Բայց սարսափելին այն է, որ ինձանից թաքուն աղբն էր գցել քրոջս տված իրերը։Անկեղծ եմ ասում, հագուստը հիանալի վիճակում
էր։ Բայց ինչպես ասաց սկեսուրս, «երեխաս չպիտի կրի ուրիշի հագածը»։Սկզբում չէի նկատել։ Կորուստը հայտնաբերեցի, երբ հի-
շեցի, որ քույրս նաև բոդիներ էր տվել։

Քանդեցի բոլոր պահարանները, բայց տոպրակը չկար ու չկար։ Հարցրեցի սկեսուրիս, արդյո՞ք նա ոչ մի տեղ չի դրել, ու նա ուղիղ
ասաց, որ իր ձեռքի գործն է։Չցանկացա մեծ սկանդալ սարքել, խնդրեցի այլևս առանց ինձ տեղյակ պահելու ձեռք չտալ իմ իրերին,
բայց համոզված եմ, որ սա վերջին դեպքը չէր։

Մինչև հիմա գլխումս չի տեղավորվում այդ կնոջ արածը․․․ Ուղղակի ինչի՞ համար։Ձեր սկեսուրը իրեն նման բան թույլ կտա՞ր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика