Սիրում էինք միմյանց, երջանիկ էինք ապրում, ունեինք 3 որդի․․․Բայց այդ օրը ամբողջ կյանքս տակնուվրա եղավ։Ամեն ինչ սկսվեց
ապագա կնոջս հետ ծանոթությունից։ Այն ժամանակ մենք սովորում էինք համալսարանում՝ նույն կուրսում, և ես ուղղակի խենթա-
նում էր նրա համար։
Այն, որ Մարին մի օր կարող էր դառնալ իմ կինը,մտքովս նույնիսկ չէր անցնում։ Ես համոզված էի, որ պետք է ամուսնանալ միայն այն
ժամանակ,երբ կարողանաս ապահովել ընտանիքդ և ապրելու տեղ ունենաս։ Իսկ ես հասարակ ուսանող էի, և ոչ առանձին տուն ու-
նեի, ոչ էլ աշխատանք։Սակայն որոշ ժամանակ անց սկսեցի աշխատանք փնտրել, որ կարողանամ համատեղել դասերի հետ։

Մի քանի օրից զանգ ստացա, ինձ հրավիրում էին հարցազրույցի։ Հիանալի առաջարկ ստացա․ և աշխատանք ստացա, և ժամանա-
կավոր բնակարան։ Մի օր մորս հետ խոսելիս պատմեցի, որ մի աղջիկ է ինձ դուր գալիս, սակայն նրան ոչինչ չեմ ասել, գիտեմ, որ հի-
մա հաստատ չի ցանկանա ամուսնանալ, իսկ մայրս էլ ասաց․
-Անխելք ես, որդիս, մի՞թե սիրող կնոջը գումարն է միայն հետաքրքրում։

Դրանից հետո երկու օր սկսեցի մտորել, և վերջապես մատանի գնեցի և գնացի Մարիի մոտ՝ ամուսնության առաջարկություն անե-
լու։ Նա համաձայնեց։Ժամանակի հետ ավելի լավ աշխատանք գտա, ծնողներիս օգնությամբ կարողացա բնակարան գնել։ Մարին
մանկատնից էր, և օգնություն ստանում էինք միայն իմ ծնողներից։
Մենք իրար շատ էինք սիրում, ունեցանք երեք որդի, երջանիկ և խաղաղ ապրում էինք, երբ եղավ ամենամեծ դժբшխտությունը։Ձմեռ
էր,ես ու Մարին վերադառնում էինք աշխատանքից,երբ шվտովթшրի ենթարկվեցինք։Ես փոքր վնшսվшծքներ ստացա,իսկ ողջ հшր-
վшծը հասավ Մարիին։ Երեք շաբաթ մնալով վերшկենդшնшցմшն բաժանմունքում՝ կինս մш հ шցшվ․․․

Նրա մшհվшն մեջ ինձ եմ մեղադրում․․․չկարողացա կանխել վթшրը։Ես մնացի միայնակ՝ երեք երեխաներիս հետ։ Հիմա նրանք մեծա-
ցել են, ավագս համալսարանում է սովորում, մյուսներն էլ դպրոցի վերջին դասարաններում։Ես ինձ հաճախ եմ հարցնում, արդյո՞ք
կամուսնանայի Մարիի հետ, եթե իմանայի, որ ամեն ինչ այսպես կդասավորվի։ Չէ որ եթե նրա կյանքում չլինեի ես, չէր լինի նաև
шվտովթшրը․․․
