Սթրեսը արդյ՞ոք կարելի է հաղթահարել ալկոհոլի միջոցով

Հաճախ հոգնած մարդը փորձում է տրամադրությունը բարձրացնել ալկոհոլի օգնությամբ: Բայց մեծ մասամբ դա ճիշտ չի արվում: Չէ՞ որ պետք է շատ քիչ խմել՝ 20-30 մլ օղի կամ կոնյակ կամ էլ 40 մլ գինի կամ մարտինի:

Այդպիսի փոքր քանակը հանում է ներքին լարվածությունը և օգնում թուլանալ: Սա, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ համապատասխանում է «սթրեսը ցրելու» մտադրությանը:


Ցավոք, շատ ավելի հաճախ այդ նպատակի համար օգտագործվում են սպիրտային խմիչքների շատ ավելի ծանրակշիռ չափաքանակներ: Եվ այստեղ սցենարը կարող է զարգանալ երկու ճանապարհով:

Առաջին՝ հոգնածությունը խորանում է տրամադրությունն անկում է ապրում, սկսվում է յուրատեսակ դեպրեսիա, որը ներքին հոգնածության զգացումն էլ ավելի է սաստկացնում:

Երկրորդը ալկոհոլային էյֆորիան է, որը նույնպես անխուսափելիորեն ավարտվում է դեպրեսիայով: Ո’չ առաջին և ո’չ էլ երկրորդ դեպքում սթրեսից ազատվելու մասին խոսք լինել չի կարող:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика