Ռեստորանում առիթների ժամանակ մատուցողուհի եմ աշխատում…Անցած կիրակիօրը իմ դստեր հոր հարսանիքն էր, իսկ ես ափ
սեներ էի տանում-բերում։Կյանքս այնպես է դասավորվել, որ ես միայնակ մայր եմ: Աշխատում եմ գիշեր-ցերեկ, որ կարողանամ պա-
հել ինձ ու դստերս:
Արմանի հետ ծանոթացել ենք համալսարանում: Բոլորն ասում էին,որ մենք իրար համապատասխան չենք. ես հասարակ ընտանիքից
եմ, իսկ նա հարուստ ծնողներ ունի: Իրականում, բոլորն իրավացի էին: Երբ բաժանվեցինք, ես մնացի միայնակ՝ դեռ չծնված փոքրի-
կիս հետ: Վերջին անգամ հանդիպել ենք դատարանում:

Այնտեղ հաստատեցինք հայրությունը և այդ պահից սկսած նա ամեն ամիս ալիմենտներ է փոխանցում:Գոնե դրա համար շնորհակալ
եմ: Ամբողջ գումարը մի կողմ եմ դնում, որ ապագայում դստերս կարողանամ ուսման տալ:Աղջիկս իսկական գեղեցկուհի է, շատ է
նման հորը, ցավոք, նրան երբեք չի տեսել:Այս կիրակի սպասարկում էինք հերթական հարսանիքը:
Մեզ լավ գումար էին խոստացել, այնպես որ շատ ուրախ էի դուրս եկել աշխատանքի: Որքան մեծ էր զարմանքս, երբ ներս հրավիրե-
ցին փեսային, և եկավ…նախկին ամուսինս: Նա նույնիսկ չճանաչեց ինձ. դե դա բնական է, գեղեցկուհուց՝ տանջված տիկնոջ էի վե-
րածվել:

Սկզբում ուզում էի փախնել…այդ ես պիտի նստած լինեի հարսի զգեստով, իսկ նա էլ ափսեներ տաներ-բերեր…բայց ոչ, իրականութ-
յունն ինձ համար չափազանց դաժան էր: Բոլորը նրանց երջանկություն էին մաղթում,հարսիկն էլ շատ լավիկն էր, երիտասարդ գեղե-
ցիկ աղջիկ էր: Երեկոյի ավարտին նրանց սկսեցին շուտափույթ համալրում ցանկանալ:
Ամենից շատ ոգևորված էր չկայացած սկեսուրս: Նա ասում էր, որ երազում է թոռների մասին:Ինձ մի կերպ էի զսպում, որ չմոտենամ
բարձրախոսին և պատռեմ նրա դեմքը…բայց լռեցի:Ես ուրախ էի, որ ինձ ոչ ոք չի ճանաչել: Արագ-արագ աշխատում էի, իսկ վերջում
ադմինիստրատորը տվեց իմ աշխատավրձ, նաև առանձին ծրար՝ ասելով, որ դա փեսայի մոր կողմից է: Բացեցի այն, մեջը կար 70
000դրամ:

Ուրեմն ճանաչել է ինձ…
Եկա տուն,նայեցի քնած դստերս,սկսեցի արտասվել:Ինչպե՞ս կարող է այս փոքրիկ հրեշտակը չհետաքրքրել հարազատ հորը, տատի-
կին և պապիկին…Ինչպես կարելի է թքած ունենալ հարազատ երեխայի վրա:Սիրտս ցավում է, պատկերացնում եմ,թե նրա մանկութ
յունը որքան կտարբերվի իր հոր երեխաների մանկությունից…ուղղակի ցավալի է…
