«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաշաթաղի վարչա-կազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքով՝ վարչակազմը 200 հոգանոց ցուցակ է տրամա-դրել ռուս խաղաղապահներին, որպեսզի Բերձորը սպասարկող (աղբահանություն, ջրամատակարարում, սանէ-պիդկայան և այլն) անձնակազմին անցաթուղթ տրամադրեն Բերձորում գտնվելու նպատակով։

Իսկ հիմնական բնակչությունը պետք է դուրս գար այսօր՝ մինչև 18։00-ն։Դավթյանի խոսքով՝ ռուս խաղաղա-պահներն արդեն իջեցրել են Բերձորի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվող Արցախի դրոշը, իսկ վար-չակազմի շենքի վրայի դրոշը դեռ տեղում է»։
