Այսօր «Վալդայ» ակումբում իր ելույթի ժամա նակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադադձավ արցախրան հակամարտությանը։Նա նշեց,որ արցախյան հակամարտությունը սկսվեց հայ ժողովրդինկատմամբ անցյալում թույլ տված դաժան հանցագործություններից։«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայկական կողմի և Ադրբեջանի միջև ի սկզբանե կրել է էթնիկ հակամար տության բնույթ և սկսվել է հայ ժողովրդի նկատ-մամբ դաժան հանցագործություններից:Այս հակամարտությունը իսկզբանե չիկրել միջպետական կամ տարածք-ների համար պայքարի բնույթ, այն սկսվել է էթնիկ հակազդե ցությունից: Ցավոք, դա փաստ է, որ Սումգայիթում ապա բուն Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցան դաժան հանցագործություններ:
Եվ մենք այս ամենը համալիր պետք է հաշվի առնենք»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:Պուտինն իր խոս-քում նաև ասաց, որ չի մոռացվել հայ ժողովրդի ապրած ողբերգությունը Առաջին համաշխարհային պատերազ-մի ժամանակ։Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավի ճակին ՌԴ նախագահն ընդգծեց՝ Թուրքիայի և Ռուսաստանի մոտեցումները արցախյան հարցում չեն համընկնում։ «Թուրքիան չի ճանաչում Լեռնային Ղարա-բաղը, չի ճանաչում Ղրիմը…»,- Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը Ուկրաինայի առաջնորդ Զելենսկու հետ հիշեցրեց Պուտինը։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ Ռուսաստնը Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերվում է որպես հավասար դաշնակիցների։ «Ռուսաստանը կոնֆլիկտում այնպիսի դիրքորոշում ունի, որը հնարավբրություն է ընձեռում բոլոր կողմերի վստահությունը ունենալ»,- հավաստել է նա՝ հավելելով, որ ոչ ոք Ռուսաստանի չափ շահագրգռ-ված չէ խնդրի կարգավորման մեջ։
Պուտինը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում երկկողմ զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի։ Նա նշեց, որ շատ է ցանկանում փոխզիջման տարբերակներ գտնել Ղարաբաղի հարցով, և օրվա ընթացքում մի քանի անգամ զրույցներ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Եթե Ղարաբաղյան բանակցությունները 30 տարվա ընթացքում արդյունք չեն տվել, չի նշանակում ` պետք է սկսել կրակել»,- հավելել է նա:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավո րությունների մասին Պուտինն ա-սաց. «Մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավոր-ման համար, սակայն մեզ պետք է և ԱՄՆ-ի, և Եվրո պայի երկրների աջակցությունը. Հուսով եմ ամերիկացի գործընկերները կգործեն Ռուսաստանի հետ փոխհամաձայնեցված արտգործնախարարների ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ»։
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոփոխելու վերաբերյալ քննարկումներին՝ Պուտինը նշեց. «Պե՞տք է արդյոք փոխել ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Ես այդ հարցի պատաս-խանը չունեմ: Հնարավոր է՝ կարելի է մի փոքր փոխել այդ ձևաչափը, բայց պետք է գտնել բոլորի համար ընդու-նելի տարբերակ»:
