Պարանոցի շրջանում եթե ունեք աղային կուտակում, ապա կարող եք օգտագործել այս կոմպրեսները

Պարանոցի հատվածում աղային կուտակումը կոչվում է ողնաշարի պարանոցային օստեոխոնդրոզ: Քանի որ ողնաշարի պարանոցային հատվածը հանդիսանում է օրգանիզմի շատ կարևոր հատվածներից մեկն, այդ հատվածի խանգարումները հանգեցնում են ամբողջ օրգանիզմի լուրջ խանգարումների:

Պարանոցի հատվածը հանդիսանում է նյարդերի ու անոթների կենտրոնատեղի, որտեղից սնվում են պարանոցի, դեմքի ու գանգատուփի հյուսվածքները: Բացի այդ, նյարդային վերջույթների սեղման հետևանքով առաջանում են գլխացավեր, վերջույթների անզգայացում, մկանային թուլություն, արագ հոգնածություն և այլն:

Ձեզ անհրաժեշտ կլինեն

• կարտոֆիլ
• մեղր
• եղևնու յուղ (пихтовое масло)

Պարանոցային հատվածի համար պատրաստել կոմպրես.

Վերցրեք մանր քերիչի վրա քերած հում կարտոֆիլն ու խառնեք մեղրի հետ 1:1 հարաբերակցությամբ: Պարանոցի հատվածի ու ուսային գոտու վրա պատրաստված զանգվածից կոմպրես դրեք: Վրան դրեք մոմլաթե թուղթ ու տաքացնելով ֆիքսեք վիրակապի միջոցով:

Կոմպրեսը հարկավոր է թողնել 2 ժամ: Կոմպրեսը հանելուց հետո պարանոցը լվացեք տաք ջրով և այդ հատվածը տրորեք չոր տաք անձեռոցիկով ու վրան քսեք եղևնու յուղ:

Բուժման կուրսը՝ 7-ից 10 պրոցեդուրա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика