Պատրաստում ենք շոկոլադե գանաշ տորթերի համար. այն կարելի է վայելել նաև մրգերի հետ՝ որպես դեսերտ

Գանաշ պատրաստելու բազմաթիվ եղանակներ կան, բայց սկզբունքը մեկն է. սերուցքը խառնում ենք շոկոլադի հետ՝ խիտ ու շոկոլադով հագեցած զանգված ստանալու համար, որն օգտագործվում է ջնարակների, տորթերի ու աղանդերների, տրյուֆելների արտադրության ու զարդարանքի համար: Բաղադրիչներ ձվի դեղնուց — 1 հատ շաքարավազ — 30 գր վանիլին — 2 գր շոկոլադ սև — 200 գր սերուցք 30-35% յուղայնությամբ — 120 մլ

Պատրաստման եղանակ Դեղնուցները շաքարավազի ու վանիլինի հետ հարում ենք մինչև սպիտակ ու փափուկ զանգվածի վերածվելը: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում կաթսայի մեջ, ավելացնում սերուցքը: Անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև 65 աստիճան:

Տաք խառնուրդը զգուշությամբ խառնում ենք դեղնուցների հետ (ուշադիր ենք լինում, որ դեղնուցները չմակարդվեն): Խառնում ենք մոտ մեկ րոպե. այդ ընթացքում շաքարավազը պետք է ամբողջությամբ լուծվի: Տեղափոխում ենք սառնարան: Գանաշը պատրաստ է, այն կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության:

Գանաշ պատրաստելու համար սովորաբար սերուցքի ու շոկոլադի հարաբերակցությունը լինում է 2:1, սակայն օգտագործման նպատակից կախված՝ այն կարող է փոփոխվել:

Շոկոլադի մեջ կակաոյի տոկոսը նույնպես կարող է ազդեցություն ունենալ. որքան մեծ է կակաոյի տոկոսը, այնքան քիչ շոկոլադ է անհրաժեշտ խիտ զանգված ստանալու համար

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика