Պատրաստում ենք հունգարական կարկանդակ ու վայելում մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ

Բաղադրիչներ Խմորի համար՝ կարագ — 200 գ ձու — 1 հատ շաքարավազ — 80 գ ալյուր — 500 գ խմորիչ (չոր) — 3 գ փխրեցուցիչ — 1 թ/գ Միջուկի համար՝ ջեմ դեղձի — 400 գ ընկույզ — 200 գ շաքարավազ — 2 ճ/գ Գլազուրի համար՝ շոկոլադ սև — 200 գ սերուցք՝ 30-35% յուղայնությամբ — 100 մլ

Պատրաստման եղանակը

Ալյուրը, փխրեցուցիչը, խմորիչն ու շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ։ Ստացված զանգվածը խառնում ու ավելացնում ենք ձուն։ Ավելացնում ենք հալեցրած կարագը: Ստացված խմորագունդը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպե թողնում ենք սառնարանում:

Պատրաստում ենք միջուկը, որի համար ընկույզը մանրացնում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու դեղձի ջեմը և խառնում ենք: Խմորը բաժանում ենք 3 հավասար ուղղանկյունաձև մասերի:

Շերտերից մեկը դնում ենք ալրապատ ձևամանի մեջ: Լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում ենք: Դնում ենք երկրորդ շերտը, կրկին պատում ենք միջուկով, ապա ծածկում ենք երրորդ շերտով:

Թողնում ենք 20-30 րոպե, որ հանգստանա, ապա թխում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Շոկոլադը հալեցնում ենք սերուցքով լի կաթսայի մեջ: Հալեցրած շոկոլադը լցնում ենք կարկանդակի վրա: Աներևակայելի համեղ կարկանդակը պատրաստ է։ Կարկանդակի համը կընդգծվի թեյի հետ վայելելու դեպքում։

Բարի վայելում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика