Պատերազմի ժամանակ զոհված զինվորականի կինը ամուսնու համակարգչում գտավ այն, ինչն ամուսինը խնամքով թաքցրել էր․․․
Էմմա Ուիվերը փորձում էր վերագտնել իրեն ամուսնու մահից հետո: Ամուսինը՝ ԱՄՆ բանակի ավագ լեյտենանտ Թոդ Ուիվերը զոհ-
վել էր Ավղանստանում ծառայության ժամանակ:Արցունքներից խեղդվելով, Էմման բացեց իրեն ուղղված նամակն ու կարդաց.
«Սիրելի Էմմա,եթե դու կարդում ես այս նամակն ուրեմն ես տուն չեմ վերադարձել, հետեւաբար չեմ հիշեցնում,թե որքան շատ եմ քեզ
սիրում: Ես քեզ շատ եմ սիրում ու միշտ կսիրեմ: Եթե հիմա կողքիդ չեմ, մխիթարվիր նրանով, որ հետեւում եմ քեզ երկնքից: Գի-տեմ
քեզ համար դժվար է, բայց գիտեմ նաեւ, թե որքան ուժեղ ես դու: Մի մոռացիր, Աստված մեզ ստեղծել է միամյանց համար: Հիմա քեզ
դժվար է դրան հավատալը, բայց դու դրանում կհամոզվես:

Ուզում եմ իմանաս, որ ինձ համար անչափ կարեւոր:Չեմ պատկերացնում քեզնից ավելի հոգատար, գեղեցիկ ու սիրող կին: Մեր վեր-
ջին մի քանի տարիները լավագույնն են իմ կյանքում: Ու թեեւ իմ կյանքն ընհատվեց անժամանակ, սակայն ես ապրեցի մի կյանք, որի
մասին շատերը կերազեին: Ես ամուսնացել եմ իդեալական կնոջ հետ,ունեմ հրաշք դուստր, ով ինձ հիացնում է ամեն օր:Ավելին երա-
զել պետք էլ չէ: Եթե կտխրես, հիշիր, ինչքան լավ օրեր ենք ունեցել, նայիր որքան չքնաղ է մեր աղջիկը:
Ուժեղ եղիր հանուն նրա: Հիշեցրու նրան հոր մասին, ասա, որ հայրը սիրում է նրան աշխարհում ամեն ինչից առավել: Նրա ծնունդն
իմ կյանքի ամենալավ օրն էր, նա լավագույն նվերն է իմ կյանքում: Ասա նրան,որ հայրիկը դրախտում է եւ որ կհետեւի ու կպաշտպա-
նի ամեն օր, ամեն վայրկյան:
Ես սիրում եմ քեզ, Էմմա: Երբեք մի վախեցիր այն ամենից, ինչը քեզ կերջանկացնի, շատ կարեւոր է, որ հետագայում դու չդադարես
երջանիկ լինել, թեեւ հիմա դա քեզ անհնար կթվա: Երբեք չընկճվես: Լավ ժամանակներն առջեւում են: Քեզ եւ Քայլիին հրաշալի կյա
նք է սպասվում, եւ ես երջանիկ եմ, որ դրա մի մասը կիսել եմ ձեզ հետ:Սիրում եմ քեզ:
Քո սիրելի ամուսին՝ Թոդ»:Էմման բացեց աղջկան հասցեագրված նամակն ու կարդաց.
«Սիրելի Քայլի, իմ արեգակ…Գուցե դու ինձ չհիշես, բայց իմացիր հայրդ քեզ շատ է սիրում: Ես մեկնեցի Ավղանստան, երբ դու ընդա-
մենը 9 ամսական էիր եւ քեզնից հեռու գտնվել ամենածանր բանն էր ինձ համար: Դու Աստծո պարգեւ ես, քո ծննդյան օրն իմ կյանքի
ամենալավ օրն էր, քո ժպիտից սիրտս պարզապես հալվեց: Շատ եմ ցավում, որ չեմ տե սնելու, թե ինչպես ես մեծանում, բայց հիշիր,
որ հայրիկը չի անհետացել, նա երկնքում է եւ ամեն օր այնտեղից նայում է քեզ:

Քո բախտը բերել է, դու հրաշալի մայր ունես: Օգնիր նրան ամեն հարցում:Մի մոռացիր քնելուց առաջ աղոթել ու շնորհակալ լինել այն
ամենի համար, ինչ ունես: Մենք քեզ շատ ենք սիրում: Լավ սովորիր,որ շատ բան իմանաս քեզ շրջապատող աշխարհի մասին: Մարդ-
կանց վերաբերվիր հարգանքով, բարությամբ ու հոգատարությամբ եւ կտեսնես, որ նրանք էլ քեզ այդպես կպատասխանեն:
Եթե ինչ-որ բան քո սրտով չէ, մի նեղվիր, Աստված գիտի, թե քեզ համար ինչն է լավ: Ամեն ինչ լավ կլինի: Քեզ գեղեցիկ ու վառ ապա-
գա է սպասվում: Ուրախացիր, վայելիր եւ հիշիր, հայրդ միշտ կհպարտանա ու կսիրի քեզ: Դու միշտ կլինես հայրիկի արեգակը»:
Էմման չէր ցանկանում կիսվել այս նամակներով համացանցում, սակայն փոխեց որոշումը եւ տարածեց դրանք, նման ողբերգություն
ապրած մարդկանց աջակցելու նպատակով:Դուք նույնպես կարող եք տարածել այս հուզիչ նամակները:
