Պատերազմը կանգնեց նելու բոլոր հնարա վոր սցենար ներում՝ Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի. Նիկոլ Փաշինյան

«Շուշին, այո, ընկել է, և ընկնելուց հետո Շուշին հետ ազատագրելու փորձեր են եղել»,- Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետը:Նրա խոսքով՝ առաջին փորձն ընդհանրապես չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի և դիրքավորվել այնտեղ։ Բայց խմբին չի հաջողվել զարգացնել հաջո-ղությունը. Շուշին շարունակել է մնալ հակառակորդի ձեռքում:

«Շատ միֆեր կան Շուշիի հետ կապված․ օրինակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է, ինձ էդ օրերին լուր տվեցին, թե 50 հոգանոց խումբ կա այնտեղ։ Ես ինֆորմացիան տվողից կոնտակտ խնդրեցի այնտեղ գտնվող-ներից, փոխանցեցի զինվորականներին։

Հետագայում պարզվեց, որ այդ անձն, իրականում, Ստեփանակերտում է։ Տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքում էին: Ես ուզում եմ ասել, որ մեր հանրությունն ի-մանա, որ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում՝ Շուշին պետք է հանձ-նվեր առանց մարտի: Ես ասել եմ, որ մենք չենք կարող Շուշին հանձնել, որովհետև Շուշին ունի առանձնահա-տուկ նշանակություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика