Չէի հասկանում, թե ինչու է կինս միշտ հոգնած տեսքով ինձ դիմավորում․ Որոշեցի պարզել պատճառը․ Պարզվեց, որ․․․

Չէի հասկանում, թե ինչու է կինս միշտ հոգնած տեսքով ինձ դիմավորում․ Որոշեցի պարզել պատճառը․ Պարզվեց, որ․․․Երիտասարդ
հայրիկ Տոնի Էմմսը Facebook-ում ընտանեկան լուսանկար հրապարակեց:Այդ նկարի մեջ շատ տպավորիչ է նրա կինը՝ Շառլոտտա
Սպերրին,ով գրկախառնված քնած է իրենց փոքրիկ որդու հետ:Նկարի տակ Տոնին իրեն այդ պահին պարուրած զգացմունքների մա-
սին է գրել:

Նրա գրությունը ակնթարթորեն տարածվեց համացանցով մեկ:«Երբեմն այս կինն ինձանից արժանի ուշադրություն չի ստանում: Ա-
մեն անգամ, երբ ես գործից տուն եմ վերադառնում, նա իրեն միշտ շատ «հոգնած» է զգում: Թվում էր, թե այդ ինչից պետք է նա հոգ-
նի:

Չէ՞ որ հենց ես էի ողջ օրը աշխատում, մինչ նա նույնիսկ դուրս էլ չէր գալիս տանից…Վերջին ժամանակներս ես շատ եմ մտածել այդ
հարցի շուրջ:Արդյոք ինչո՞վ է զբաղվում կինս իմ բացակայության ընթացքում, որ մշտապես հոգնած է լինում:Մի՞թե նա նստում է երե-
խայի հետ և հեռուստացույց է դիտում:

Դե իհարկե, ոչ:Մեր երեխան սոված է լինում:Շառլոտտան նույնպես քաղցած է լինում, բայց նա մոռանում է իր մասին և կերակրում է
մեր փոքրիկին:Հետո նա խաղում է փոքրիկի հետ, փոխում է տակդիրները, նորից է խաղում հետը…Ինչ-որ պահի երեխան հոգնում է
և քնում: Սակայն մայրիկը ժամանակ չի ունենում քնելու:

Նա պետք է հավաքի թափթփված խաղալիքները, լվանա փոքրիկի հագուստը, լվանա ափսեները…Մինչ նա հասցնում է այդ ամենն
անել, երեխան արթնանում է և նորից մայրիկի ուշադրության պահանջն է զգում:Շառլոտտան նորից կերակրում է փոքրիկին և խա-
ղում է նրա հետ:Եվ դա այն դեպքում, երբ ինքը ժամանակ չի ունեցել նորմալ սնվելու:

Երբ ես տուն եմ վրադառնում ծանր և հոգնած աշխատանքային օրվ անից հետո, ապա միայն մեկ հայացքը դեպի իմ երկու ամենա-
թանկ մարդկանց ինձ դարձնում է ամենաերջանիկ մարդը:Եվ նայելով հոգն ած Շառլոտտին՝ ես հասկանում եմ, թե նա որքան ուժ և
ջանք է գործադրել մեր փոքրիկի լավ ինքնազգացողությունն ապահովելու համար:Եվ չնայած առաջին հայացքից կնոջ գործադրած
ջանքերն աչքի չեն ընկնում, չնչին են թվում, բայց ես հասկ անում եմ, թե ինչ մեծ և ծանր աշխատանք է կատարում: Քանի որ մայրիկ
լինելը սարսափելի դժվար է:

Ես իսկապես շատ եմ սիրում իմ երկու քնած փոքրիկներին: Եվ նրանք արժանի են հանգստի ծանր օր ունենալուց հետո, քան որևէ
այլ մեկը»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика