Չգիտեմ մտածված է այն անում թե չէ, բայց․․․Դեռահաս դուստրս կործանում է անձնական կյանքս և ամուսնությունս։Դուստրս միշտ
քմահաճ երեխա է եղել, բայց երբ ես երկրորդ անգամ ամուսնացա, նրա բնավորությունն ավելի վատացավ։ Նա սկզբից էլ չհավանեց
խորթ հորը և սկսեց թելադրել իր իրավունքները, որպեսզի հանկարծ չմտնի իր սենյակ, չխոսի նրա հետ և ընդհանրապես աչքին չեր
ևա:

Մեկ տարի առաջ նա սկսեց պահանջել իրեն հասանելիք ալիմենտը և դա ահռելի սկանդալ դարձավ։Արդյունքում բոլորս միասին նստ
եցինք, որպեսզի քնարկենք այս հարցը։ Նա ալիմենտ էր պահանջում,բայց միևնույն ժամանակ մենք պետք է վճարեինք նրա սնունդի,
հագուստի և մի շարք այլ ծախսերի համար՝ մինչև համալսարանի ավարտը։ Նա ընդամենը 16 տարեկան է: Մենք վարձով ենք ապր
ում։

Իհարկե, մենք նրա համար հագուստ չենք գնում, բայց միայն տեսնեք, թե ինչ ուտելիքներ է նա գնում իր համար՝ մեր գումարով: Մի
օր ամուսինս բարկացավ, դարակից վերցրեց այդ ուտելիքները։ Աղջիկս տեսնելով սկսեց հայհոյել, ամուսինս պատահաբար հրեց նր
ան և նա ընկավ ու գլուխը հարվածեց աթոռին։ Ես գիտեմ, որ դա սարսափելի է հնչում, բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Նա արցո
ւնքոտ աչքերով դուրս եկավ փողոց, մենք մտածեցինք, որ կհանգստանա և կվերադառնա տուն, բայց նա եկավ ոստիկանների հետ։

Նրանց ներկայությամբ հարձակվեց ամուսնուս վրա, քիչ էր մնում սպաներ նրան։Բարեբախտաբար ոստիկանները օգնեցին մեզ և
մենք նրանց ասացինք ողջ ճշմարտությունն ու նրանք հեռացան։ Աղջկաս սենյակի համար նոր կողպեք դրեցինք, նույնիսկ մինի սառ
նարան գնեցինք՝ մեր հաշվին և դրեցինք նրա սենյակում։

Այժմ ապրում ենք նույն բնակարանի տարբեր սենյակներում։ Մեկ ամիս է արդեն աշխատում է և շատ ուշ է վերադառնում տուն։ Ես
հիմա 7 շաբաթական հղի եմ: Ես 38 տարեկան եմ և այդ տարիքում ծննդաբերելը շատ դժվար է։ Ամեն ինչ չափազանց բարդ է։ Ես
չգիտեմ, թե ինչպես եմ լուծելու այս հարցը։
