Ուսանողական տարիներին սովորելու հետ մեկտեղ աշխատում էի մի խանութում․․․Կա մի դեպք, որը մինչև օրս չեմ մոռացել

Ուսանողական տարիներին սովորելու հետ մեկտեղ աշխատում էի մի խանութում․․․Կա մի դեպք, որը մինչև օրս չեմ մոռացել։ Երբ
ուսանող էի, կես դրույքով աշխատում էի կենցաղային տեխնիկայի խանութում։ Տարբեր գնոր դների եմ հանդիպել։ Կային հանգիստ
ու հաճելի մարդիկ, սակայն երբեմն լինում էին աննկար ագրելի անամոթ ու համառները։ Բայց մի դեպքի ականատես եղա, որ երբեք
չեմ մոռանա։

Գարնանային անձրևոտ օր էր։ Անձրևոտ՝ մեղմ է ասված։ Քաղաքում կարծես ջրհեղեղ լիներ։Մեր մաքրուհին տարեց կին էր։ Այդ օրը,
բնականաբար, շատ աշխատանք ուներ։Չնայած նրան, որ գնորդները քիչ էին,միևնույնն է, ամեն այցելու ակամա կեղտոտ թաց հետ-
քեր էր թողնում ողջ սրահում։Կինն օրվա ավարտին այնքան էր հոգնել, որ իրեն մի կերպ էր պահում ոտքի վրա։

Խանութը պիտի փակվեր 30 րոպեից։ Մաքրուհին արդեն մաքրել-փայլա ցրել էր ամբողջ սրահի հատ ակը և նստել էր,որ մի քանի րո-
պե հանգստանա՝ հույս ունենալով, որ այլևս գնորդներ չեն գա։Սակայն հանկարծ դուռը բացվում է և ներս են մտնում երկու բարձրա-
հասակ, ամրակազմ տղամարդիկ՝ թաց ու ցեխոտ կոշիկներով։ Սկզբում նրանք նայեցին մաքուր հատակին, հետո տեսան տանջված
դեմքով մաքրուհուն ․․․ հանեցին կոշիկները, և առաջ եկան։

Մենք շշմած էինք նրանց արարքից։ Լուռ նայում էինք տղամարդկանց, ովքեր առանց կոշիկի կանգնած մեքենայի փոշեկուլ էին ընտ-
րում։ Մաքրուհին չկարողացավ զսպել արցունքները․ մոտեցավ ու շնորհակալություն հայտնեց։ Մենք նույնպես։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика