Ուղղակի ցնցված եմ․․․Ամուսինս պարզ ակնարկեց, որ մայրն ավելի կարևոր է քան ես

Արդեն 2 տարի է, ինչ ամուսնացած ենք: Հիմա սպասում ենք մեր առաջնեկին: Հղիությունս երկար պլանավոր-ված էր ու սպասված:Ի սկզբանե առանձին էինք ապրում, սակայն պայմանավորված երկրում տիրող իրավիճա-կով՝ ապրիլ ամսին տան տերերին տվեցինք մեր վարձակալած բնակարանի բանալիներն ու եկանք սկեսուրիս հետ ապրելու: Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին խնդիրները:

Սկեսուրս չի միջամտում մեր անձնական գործերին, բայց, միևնույնն է, նրա հետ շատ դժվար է: Ամուսինս խոս-տացել է, որ հենց հարմար տուն գտնենք, կգնենք: ԿՈւտակած գումար ունենք:Վերջերս իմացանք, որ կողքի շեն-քում շատ լավ բնակարան են վաճառում ու բավականին ցածր գնով: Այդ ընթացքում ամուսինս գործուղման էր ուրիշ քաղաքում: Սկեսուրս որոշեց, որ ինքը կգնի բնակարանը ու կձևակերպի ԻՐ ԱՆՈՒՆՈՎ:

Բայց ինձ դա դուր չեկավ: Երբ զանգեցի ամուսնուս, բողոքեցի, նա ասաց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, իսկ երբ հայտնեցի, որ մեր տունը պիտի լինի մեզանից մեկի անունով, նա ինձ շահամոլ ու փողասեր անվանեց: Վեր-ջին շրջանում նյարդայնանում եմ նաև ամուսնուս՝ սկեսուրիս հանդեպ վերաբերմունքից: Նրա ծննդյան օրը ա-մուսինս 350 000 դրամ արժողությամբ հեռախոս նվիրեց, ընդ որում մենք այս պահին ազատ գումար ընդհան-րապես չունենք:

Ինձ համար վիրավորկան էր նաև այն, որ մորս ծնունդին մենք 20 000 դրամ էինք տվել, իսկ ինձ նա շնորհավորել էր ընդամենը մի ծաղկեփունջով: Երբ ես երեկոյան որոշեցի խոսել ամուսնուս հետ, հարցրեցի, թե ինչու ինձ էլ մի լավ նվեր չէր տվել, ինչպես և մորը, ամուսինս անկեղծ զարմացավ ու ասաց, որ ես չպիտի համեմատվեմ իր մայ-րիկի հետ:Ես անդադար նյարդայնացած եմ հիմա, իսկ իմ վիճակում դա հակացուցված է: Երազում եմ գնալ այս տնից ու մոռանալ ամբողջ մղձավանջը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика