Տղաս սովորում էր հինգերորդ դասարանում, երբ առաջին անգամ վիրավորեց մորը․ Կինս նեղցեց ու արտասվեց, բայց ես չմիջամտե
ցի․ 1 շաբաթ անց․․․Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է պետք որդուն պատշաճ դաստիարակել: Երբ երեխան մեղավոր է,
մի դա տապարտեք և մի պատ ժեք նրան:
Դուք պետք է նրա հետ լրջորեն խոսեք ամեն ինչի մասին: Երբեմն դա ավելի քան բավարար է: Որդիս հինգերորդ դասարանում էր,
երբ իր պահվածքով ու խոսքերով վի րավորեց մայրիկին: Կինս լա ց եղավ, ես չմիջամտեցի: Մեկ շաբաթ անցավ: Որդիս դաս էր սո-
վորում, երբ մոտեցա նրան եւ ասացի.

«Եկ, գնանք քայլենք:Ես պետք է լրջորեն խոսեմ ձեզ հետ: Դա շատ կարեւոր է»:
Լուռ, անխոս հասանք այգի: Բայց դա անիմաստ լռություն չէր: Երբեմն պարզապես պետք է լուռ մնալ զգացմունքների եռքն արտա-
հայտելու համար: Դաստիարակությունը միշտ էլ տեղի է ունենում ներքին աշխարհում, եւ ոչ թե արտաքինից: Որդիս հասկացավ, որ
ինչ-որ կարեւոր բան կա:
«Զավակս, ես քո օգնության կարիքն ունեմ», սկսեցի խոսակցությունը:

-Մի ժամանակ կար, երբ սիրահարվեցի: Եվ ես խոստացա այն աղջկան, որ եթե ամուսնանա ինձ հետ, ապա ամեն ինչ անելու եմ, որ-
պեսզի ոչ ոք երբեւէ չն եղացնի իրեն:
Այդ կինը քո մայրն է … Եվ հիմա ես քո խորհրդի կարիքն ունեմ, ի՞նչ պետք է անեմ իմ որդու հետ, ով վ իրավորեց իմ սիրելի կնոջը:
Որդիս մտածեց եւ պատասխանեց. «Ինձ պետք է պատ ժել»:

-Ընտանիքում ես միակ տղամարդն էի, հիմա կլինենք երկուսով: Երկու տղամարդ, ովքեր կպաշտպանեն մեր սիրելի կնոջը: Արի պայ-
մանավորվենք,որ մեր զրույցի մասին ոչ ոք չի իմանա, դա կլինի մեր տղամարդկային միությունը քո հետ:Մենք ամուր բռնեցինք իրար
ձեռք, դրանով ամրագրելով մեր կարեւոր դաշինքը:
Նման տղամարդավարի խոսակցությունները, որոնք լիարժեք վստահություն ու հարգանք են առաջացնում երեխայի մոտ, մեծ խթան
են նրա զարգացման և հետագա աճի համար: Նման զրույցներն ամեն օրվա համար չեն, դրանք ամենաթանկն են, դրանց ազդեցութ-
յունն շատ ավելի ուժեղ է եւ ավելի խորը:
