Որդին բերել ու ծերանոցում էր թողել մորը․Մահվանից վայրկյաններառաջ նրա ասած խոսքերը որդուն ուղղակի շոկի ենթարկեցին․․
Սիրեք Ձեր ծնողներին, նրանք անփոխարինելի են։ Տղան բերել ու ծերանոցում էր թողել մորը. մահվան վայրկյ աններին նրա ասած
խոսքերը մարդու մարմին են փշաքաղեցնում:

Հոր մահից հետո տղան որոշեց մորը տանել ծերանոց: Նա հազվադեպ էր այցելում մորը և հանկարծ մի օր նրան զանգեցին ու ասա-
ցին.
-Ձեր մայրը շատ ծանր վիճակում է: Խնդրում ենք, արագ եկեք նրա մոտ:Երբ տղան մտավ սենյակ, մայրը մահամերձ պառկած էր ան-
կողնում:
-Մայրիկ, ի՞նչ կարող եմ անել քեզ համար:
-Սենյակում օդորակիչներ դիր, որովհետև ամռանը այստեղ անտանելի շոգ է: Նաև սառնարան բեր, քանի որ ես շատ անգամ եմ սո-
վել այն բանի պատճառով, որ տեղ չեմ ունեցել ուտելիքս պահելու համար: Տղան զարմացած հարցրեց.

-Մայրիկ, բայց դու առաջ չէիր դժգոհում ոչնչից:Իսկ հիմա, երբ քեզ մնացել է շատ քիչ ապրելու,դու որոշել ես այս ամենը ասել ինձ:Ին-
չու՞:
-Ամեն բան կարգին է, տղա՛ս: Ես կարողացել եմ ընտելանալ շոգին, սովին ու ցավին, բայց երբ քո երեխաները ուղարկեն քեզ այստեղ,
վախենամ, քեզ համար շատ դժվար կլինի, ՏՂԱՍ
