Որпշել էի пյս ընթшցքпւմ լռել, բшյց… Արшմ Սшրգսյшն

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշել էի այս ընթացքում լռել, ուշքի գալ, ելքեր փնտրել, բայց գործող և նախորդ իշխանությունների վեճերը, միմյանց մե-ղադրանքները ու ինքնարդարացումները տեսնելով՝ հասկացա, որ այդ գործընթացը կարող է ոչ միայն անվերջ լինել, այլև՝ ամենակարևորը՝ ոչինչ չի տալիս ծանր իրավիճակը լիցքաթափելու, հրատապ ու անհետաձգելի խնդիրները լուծելու առումով։

Հետևությունս մեկն է՝ փորձել համախմբել ու ձևավորել նոր առանցք, սև-սպիտակից դուրս, որտեղ այս վիճակը հաղթահարելու ելքերը տեսնում են ոչ նախկինների և ոչ էլ ներկաների առաջնորդությամբ, ոչ եղածը քրքրելով, մեղավորներ փնտրելով, անիծելով, հայհոյելով, այլ առաջ նայելով, լուծումներ առաջարկելով ու հայրենիքի սահ-մանը պահող զինվորի նվիրումով աշխատելով։ Համոզված եմ, որ այս կերպ մտածող քաղաքական միավորում-ների ու անհատների թիվն անհամեմատ մեծ է, քան հների ու նորերի համախոհներինը, և կարծում եմ, որ միայն այդ դեպքում է, որ իրենք էլ կհասկանան ներքին վեճի վտանգավորությունը Հայաստանի համար, և իրենք էլ կմիանան մեծամասնությանը այսօր ամենակարևոր՝ Արցախը պահելու և երկիրը ոտքի հանելու խնդիրը լուծելու համար:

Որ դա ոչ միայն անհրաժեշտ է, այլև հնարավոր, ոչ մի կասկած չունեմ։ Առաջիկա 6 ամիսը Հայաստանի երրորդ Հանրապետության ամենադժվար ժամանակն է լինելու՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական, թե տնտե-սական առումներով և հնարավորինս անկորուստ հաղթահարելու համար համայն հայության ուժերը համատե-ղել է պետք, որևէ մեկին դուրս թողնելը աններելի շռայլություն է։ Պատրաստ եմ իմ փորձը, կապերը, ներուժը դնել համախմբման համար՝ առանց անձնական ակնկալիքների»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика