Որпշпւմը ծшյրшհեղ шնհրшժեշտություն էր. Վшրչшպետն шյդ пրпշпւմը կայացրել է նաև իմ առաջարկությամբ. ԳՇ պետ

«Վարչապետն այս որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ նաև ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները։ Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»,-«Առաջին լրա-տվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։

Նա նշեց, որ այդ որոշման չկայացումը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների.«Սա միանշանակ է և այս հարցում ցանկացած շահարկում անընդունելի է»,-ասաց Օնիկ Գասպարյանը։

Մեր հարցին՝ անդառնալի կորուստներ ասելով ի՞նչ նկատի ունի՝ լրացուցիչ զոհե՞ր, մայրաքաղաք Ստեփանա-կե՞րտը, Արցախն ամբողջությա՞մբ, Գասպարյանը պատասխանեց.«Այո-այո, շատ վատ հետևանքներ կլինեին։ Կրկնում եմ՝ կայացված որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика