«Ռուսաստանն ամեն ջանք կգործադրի, որ Թուրքիան չկարողանա հակամարտության կարգավորմանը մաս-նակցելու լիարժեք իրավունք ստանալ: Եվ սա կանի ոչ թե հանուն Հայաստանի, այլ սեփական շահերի՝ Թուր-քիայի մուտքը Հարավային Կովկաս թույլ չտալու համար»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է հայտնի բլոգեր Ալեք-սանդր Լապշինը:

Նրա խոսքով, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները բարդ հարաբերություններ ունեն, և միանգամայն հնա-րավոր է, որ ԱՄՆ-ը կփորձի գործել Թուրքիայի շահերից ելնելով՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար. «Այդ պատճառով, հավանաբար, պետք է սպասել և տեսնել՝ ինչ կլինի։ Բայց ես, ամեն դեպքում, կար-ծում եմ, որ Ռուսաստանն այս առումով կհաջողի, իսկ Վաշինգթոնի բոլոր հայտարարությունները հայտարա-րություն էլ կմնան…:
Կարծում եմ,Հայաստանի շանսերը մեծանում են, գոնե այն պատճառով, որ ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել տարածաշրջանում»,- ասել է բլոգերը:
Մանրամասները` տեսանյութում՝
