Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, որն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Լեռնա-յին Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների գոտում, EADaily-ին տված հարցազրույցում խոսել է արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների, հակամարտությանը Թուրքի-այի ներգրավվածության և մարտերին մասնակցող սիրիացի վարձկանների մասին։
Հարցին, թե ինչ կարող է պատմել ԼՂ շփման գոտում տեղի ունեցող մարտական գործողությունների մասին, Պե-գովը նշել է, որ հայ զինվորների շրջանում խուճապ չկա։«Ի՞նչ կարող եմ ասել։ Տղաների շրջանում ոչ մի խուճապ չկա։ Այնպիսի զգացողություն է, թե տղաները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում։ Եթե խոսենք ար-ցախցի զինվորականների մասին, ապա նրանց կարգապահության և բարոյական ուժի մակարդակն իսկապես կարող է համեմատվել բազմաթիվ այլ ստորաբաժանումների հետ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտա-սահմանում»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ այս հակամարտության մեջ հատկանշական է այն փաստը, որ հօգուտ Ադրբեջանի գործում է եր-րորդ կողմը՝ Թուրքիան և նրա ուղիղ ներգարվվածությունը հղի է երրորդ աշխարհամարտի բռնկման սպառնա-լիքով։

«Թուրք քաղաքական գործիչները հրապարակավ խոսում են այդ մասին։ Այնպիսի զգացողություն ունեմ,որ մենք իսկապես ականատես ենք լինում երրորդ համաշխարհայինի սկզբին»,- ասել է նա ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության մասին։
Սեմյոն Պեգովը նաև անդրադաձրել է ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանում Սիրիայից ժամանած, Թուր-քիայի կողմից աջակցվող վարձկանների և տեղացի բնակիչների միջև բախումներին։
«Իհարկե, որոշակի լարվածություն տեղի բնակչության հետ հարաբերություններում առկա է, քանի որ, ինչպես գիտեք, այս բոլոր սիրիացի ջիհադականները դավանում են սունիների իսլամի արմատական տարբերակը (Ա-դրբեջանում մահմեդականների 85%-ը շիա է)։ Ադրբեջանը կրոնական առումով այնքան էլ արմատական չէ, այն-տեղ հիջաբներ չեն կրում, կարող են կոնյակ խմել, երբ ցանկանան։ Բայց այնտեղ են եկել ծայրահեղ հայացքների գրոհայինները, նրանք իրենց կարգուկանոնն են մտցնում այդ գյուղերում, ստիպում են կանանց հիջաբներ կրել, նամազ անել։ Տեղի բնակչության համար դա, իհարկե, խորթ է։ Իմ տվյալներով՝ Ադրբեջանը ստիպված է եղել այնտեղ ուղարկել հատուկ նշանակության ջոկատ՝ կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման համար»,- ընդ-գծել է ռուս թղթակիցը։
