Շատ երկար ժամանակ քնելու ու արթնանալու հետ կապված խնդիրներ ունեի, մինչև որ իմացա այս հրաշալի հնարքների մասին․․․
Կարծում եմ, այս խնդիրը ծանոթ է շատերին։ Չգիտեմ, ձեզ մոտ ինչպես է, բայց ես երկար տարիներ պայքարում էի անքնության դեմ։
Ի՞նչ է պետք, արագ քնելու համար։
Որակյալ քունը շատ կարևոր է մարդու համար։Քնած ժամանակ տեղի է ունենում ստացած ինֆորմացիայի վերամշակում ու պահ-
պա-նում։ Համարվում է, որ գիտակցության և ենթագիտակվության միջև փոխանակումը տեղի է ունենում քնած ժամանակ։ Բացի
այդ, ուղեղի, ինչպես նաև իմունիտետի համար ևս շատ կարևոր է քնելը։

Ահա մի քանի կանոն, որոնք կօգնեն հեշտ և արագ քնել
20 րոպեից ավել մի տրամադրեք քնելու փորձերին
Այսինքն եթե այդ ընթացքում չկարողացաք քնել, վեր կացեք, գիրք կարդացեք, քայլեք տան մեջ, գրեք հաջորդ օրվա պլանները։ Ավելի
լավ է անդադար 5 ժամ քնել, քան թե 8 ժամ, բայց անհանգիստ ու պարբերաբար արթնանալով։
Քնելուց առաջ «ավանդույթներ» ունեցեք

Հիանալի հնարք է, որ սովորեցնեք ձեր մարմնին հասկանալ, թե երբ է քնելու ժամանկը․ այսինքն քնելուց առաջ կրկնվող գործողութ-
յուններ անելով՝ ինքներդ ձեզ կսովորեցնեք պատրաստվել քնին։
Սենյակում պահպանեք ճիշտ ջերմաստիճան
Քնելու համար անթերի ջերմաստիճան է 18-20 ° С։ Պարտադիր օդափոխեք սենյակը քնելուց առաջ։
Քնելուց առաջ տաք վաննա մի ընդունեք
Խուսափեք լույսից ու աղմուկից, երբ փորձում եք քնել
Քնելուց առաջ մի չարաշահեք սնունդը
Օրվա ընթացքում ակտիվ եղեք

Հետևեք քնի ռեժիմին, ամեն օր պառկեք ու արթնացեք միևնույն ժամին
Արթնացեք բնական լույսի ներքո
Տաքացրեք մարմինը, երբ նոր եք արթնանում
Ծածկոցի տակից դուրս գալը դժվար է, բայց եթե իմանաք, որ առջևում տաք ցնցուղ է ձեզ սպասում, ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Չը-
մոռանաք արթնանալուց հետո մի բաժակ ջուր խմել և թեթև մարմնամարզություն անել:
Ապրեք առողջ, առանց խնդիրների
