Եթե ձեր ձեռքի տակ չկա ոչ կաթ, ոչ էլ կեֆիր կամ պարզապես ցանկանում եք նվազեցնել նրբաբլիթների կալորիականությունը, ապա այս պարզ բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Նրբաբլիթների ջրով պատրաստվող այս բաղադրատոմսը շատ խոհարարների է գրավել, քանի որ պատրաստման այս եղանակով ստանում են բարակ և նուրբ նրբաբլիթներ:
Բաղադրիչներ ✓ Ալյուր — 1 բաժակ ✓ Սերուցքային կարագ — 3 ճ/գ ✓ Ջուր — 2,5 բաժակ ✓ Շաքարավազ— 2 ճ/գ ✓ Հավկիթ — 2 հատ Աղ —մի պտղունց ✓ Բուսական — 50 մլ Ինչպես պատրաստել Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում: Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում: Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:

Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան:
Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում: Վերջ ձեր նրբաբլիթի խմորը պատրաստ է թխվելու համար:
Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես մի փոքր բուսական յուղ ավելացնելով:
