Նրանք երեք որդի ունեին և երազում էին դուստր ունենալու մասին, սակայն կյանքը նրանց մեծ ու անսպասելի անակնկալ էր պատ-
րաստել․․․Այսօր այս ընտանիքում 9 երեխա է մեծանում։ Էրիկն ու Քորթնին ծանոթացել են ավագ դպրոցում սովորելու տարիներին:
Ամուսնանալուց հետո նրանք որոշել են մեծ ընտանիք կազմել։ Երկու ծնողներն էլ շատ էին սիրում իրենց երեխաներին, ուստի ցան-
կանում էին, որ իրենց տունը լցվի երեխաների ուրախ ծիծաղով։

Առաջինը ծնվեց Սեյլորը: Երիտասարդներն անմիջապես որոշել են ևս մեկ երեխա ունենալ, սակայն Քորթնիի մոտ չի ստացվել երկ-
որդ երեխան ունենալ։ Նա մի քանի անգամ հղիացել է, իսկ հետո վիժումներ են եղել։ Կինը քիչ էր մնում հուսահատության մեջ ընկ-
ներ, բայց ամուսինը շատ էր աջակցում նրան, և զույգը շարունակում էր գնալ դեպի իրենց նպատակը։
Այսպես անցավ մի քանի տարի։Հասկանալով, որ իրենք չեն կարող ինքնուրույն լուծել խնդիրը, Քորթնին ու Էրիկը գնացին բժշկական
կենտրոն և ԷԿՈ պրոցեդուրայի անցան։ Այսպես ընտանիքում հայտնվեցին ևս 2 որդի՝ Բրիջն ու Ուելսը։Ծնողները շատ ուրախ էին,
բայց դեռ երազանք ունեին՝ աղջիկ լույս աշխարհ բերել։5 տարի սպասելուց հետո զույգը կրկին փորձելէ ինքնուրույն երեխա ունենալ։
Բայց կնոջը կրկին կանգնեցրել է վիժումը։

Այսպիսով, Քորթնին և Էրիկը կրկին դիմեցին բժիշկների օգնությանը:Հղիանալու հավանականությունը մեծացնելու համար բժիշկնե-
րը միանգամից 6 ձվաբջիջ տեղադրեցին։ Բժիշկները հույս ունեին, որ գոնե մեկը կզարգանա։ Պատկերացրեք նրանց զարմանքը, երբ
բոլոր 6 ձվաբջիջները հիանալի արմատավորվեցին և սկսեցին ինտենսիվ զարգանալ։
Այժմ պետք էր բոլոր պայմանները ստեղծվեին ապագա մայրիկի վիճակը թեթևացնելու համար։Քորթնիին առաջարկել են կրճատել
չծնված երեխաների թիվը, քանի որ վախենում էին նրա առողջական վիճակի համար։ Բայց զույգը չհամարձակվեց ընդհատել հղի-
ությունը և նրանք ռիսկի դիմեցին։ Հղիությունից 5 ամիս հետո ապագա մայրիկն արդեն հիվանդանոցում էր։ Այդ ժամանակվանից
նա ստիպված էր գրեթե ամբողջ ժամանակն անցկացնել պառկած դիրքում։

Ամեն ինչ լավ էր անցնում և վերջապես աիսներ անց՝ բժշկական խմբի հսկողության ներքո Քորթնի Ուոլդրոպը կեսարյան հատումով
6 երեխա լույս աշխարհ բերեց՝ 3 որդի՝ Բլյու, Թագ և Լեյք և 3 դուստր՝ Ռայն, Ռիվերս և Ռոլինգս։Ծնողների երազանքն իրականացավ՝
ընտանիքը մեծ է ու խաղաղ։
