Նոր հարևանուհուս երեխան արտաքինից սովորական երեխա է, բայց նրա վարքը․․․Շատ եմ խղճում նրա ծնողներին, դա ծնողի դժ-
բախտություն է։Ընկերուհուս շենք վերջերս նոր հարևաններ են եկել․ երիտասարդ ամուսիններ ու երկու երեխա՝ մեծ տղա ու կրտ-
սեր աղջիկ։

Ցավոք ավագ երեխան մտավոր հետամնացություն ունի։ Տղան մոտ 10 տարեկան է,բայց մորից արդեն մի գլուխ բարձր է։ Ընդ որում
բավականին ամրակազմ է, տեսքից չի զգացվում, որ այդ տարիքի է։Ինչպե՞ս են ծնողները կարողանալու հոգ տանել նրա մասին․․․Այս
պահին երեխայի մայրը դեռ պարբերաբար նրան տանում է զբողնելու։
Հանգիստ երեխա է, ոչ մեկին չի խանգարում, նստում է ճոճարանին կամ նստարանին։Ընկերուհիս պատմեց, որ մի քանի օր առաջ
նրանց հետ միասին նստել էր վերելակ։ Տղան սկսել էր վերելակի մեջ թռվռալ ու բարձր ծիծաղել։ Մայրը անգամ չէր փորձել կանգնեց-
նել նրան, որոնվհետև գիտեր, որ անիմաստ է։ Բարեբա խտաբար, վերելակը չէր պոկվել։

Երկր որդ դեպքն էլ, երբ տղան տրամադրություն չուներ։ Մայրը զբոսա նքից ուզում էր տանել տուն, իսկ այդ պահին շենքի մոտ էր
հասել հայրիկը։ Տղան տեսել էր մեքենան ու ցան կացել նստել ղեկին, խաղալ։ Այդպես խեղճերը 3 ժամ նստել էին դրսում, մինչ վեր-
ջինս լավ կղաղա, կհոգնի ու նոր կհամաձայնվի գնալ տուն։
Մայրը պատմել է, որ որդին իր բոլոր պահանջներն ու ցանկությունները գոռալով ու հիստերիաներով է արտահայտում։ Նա լուրջ մը-
տածմունքների մեջ է, թե հետագայում ինչպես է լինելու, որովհետև հիմա դեռ կարողանում են անհրաժեշտության դեպքում ուժով
տանել, սակայն դա գնալով բարդանում է։

Արտաքինից սովորական երեխա է, բայց նրան մատնում է վարքը․․․Շատ եմ ցավում ծնողների համար, իսկապես բարդ է, անհավա-
նական մեծ աշխատանք են կատարում․․․ Մենք տեսնում ենք նրանց կյանքից ընդամենը մի քանի դրվագ, իսկ նրանք ապրում են այդ
ամենի հետ․․․
