Նոր էինք տեղափոխվել քաղաք ապրելու, գումար չունեինք․ Մի օր տնօրենս լսեց իմ ու կնոջս խոսակցությունը, երբ ասում էի նրան,
որ կաթի գումար չունեմ․․․Անկեղծ ասած, տնօրենից նման բան չէի սպասում։Ես,կինս և մեր 5 ամսական որդին նոր էինք տեղափոխ-
վել մայրաքաղաք:

Բարեբախտաբար, շուտ կարողացա տեղավորվել աշխատանքի:Դեռ 5 օր էի աշխատում, իսկ մինչև աշխատավարձս 1 ամիս կար:
Զանգեց կինս, դուրս եկա միջանցք, որ խոսեմ հետը: Կինս ասում էր, որ երեխայի կաթնա խառնուրդը վերջացել է, իսկ ես ասացի.
–Ես պիտի աշխատեմ, որ գնեմ, իսկ աշխատելու համար ինձ բենզին է պետք: Ես այս պահին գումար չունեմ ոչ բենզինի, ոչ էլ կաթ-
նախառնուրդի համար:

Երբ անջատեցի հեռախոսը, տեսա, որ տնօրենս կանգնած էր այնտեղ, բայց ոչինչ չասաց:2 ժամ անց նա մոտեցավ ինձ, ասաց, որ ի-
րեն մի քանի ժամով տամ իմ մեքենան: Ես ասացի, որ մեջը բենզին չկա, իսկ նա պատաս խանեց, որ խնդիր չէ, ինքը կլցնի:

Ուշ երեկոյան տնօրենս բերեց մեքենաս և տվեց բանալին: Նստեցի և տես ածս ստիպեց ինձ՝ 30 տարեկան տղամարդուն, մի կերպ
զսպել արցունքներս: Նստարանին 10 տուփ կաթնախառնուրդ կար, իսկ կողքը՝ 50 000 դրամ:Տնօրենս ասաց, որ դա փոքր բոնուս է,
և ինքն ակնկալում է, որ հետա գայում ես լավ կաշխատեմ…
