Նմшն նյпւթերը միшյն լшրվшծпւթյпւն են шռшջшցնпւմ երկրпւմ․ ՄԻՊ-ը դшտապարտել է հրապարակի էկրանին ցուցադրված տեսանյութը…ի՞նչ տեսանյութի մասին է խոսքը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է Երև-անի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան այն տեսանյութի (արտա-պատկերը կցված է) ցուցադրումը, որը պարունակում է հայհոյանք ու ատելություն:

Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տր-վում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին:

Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք:Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեզ հիմա առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբում, հար-գանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից:Քաղա-քացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի խոսք ասելուց ու առավել ևս տարածելուց, որը պարունակում է ատելություն ու վիրավորական արտահայտություններ. նման նյութերը միայն ավելացնում են երկրում լարվածությունը, կարող են հանգեցնել բռնության:

Հանրապետության հրապարակում նման տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան կզբաղվեմ անպայման:Ըստ այդմ՝ բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ լինել զգոն սեփական արարքներում ու հատկապես հանրային խոսքում. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոն-յայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող:

Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանա-դրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմա-նափակված եք այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն:

Հ. Գ. Մեկ հստակ արձանագրում բոլորի համար. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը քաղա-քացիների կամ մասնավոր անձանց նկատմամբ ուղիղ ազդեցությամբ չի տարածվում:

Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքացուն պետությունից, այլ ոչ թե պետությանը քաղաքացուց»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика