Նկատեցի, որ տեգրս ամեն կիրակի սկսել է գալ մեր տուն հենց վաղ առավոտից․․․Միայն հետո իմացա իրական պատճառը

Նկատեցի, որ տեգրս ամեն կիրակի սկսել է գալ մեր տուն հենց վաղ առավոտից․․․Միայն հետո իմացա իրական պատճառը։Երբ ամ
ուսնուս եղբայրը տուն գնելիս ընտրեց մեր կողքի շենքի բնակարաններից մեկը,առանձնապես ուրախ չէի:Թվում է,թե ինչ տարբերու-
թյուն, որտեղ ուզում է, թող ապրի:

Բայց ես ի սկզբանե գիտեի, որ եթե մեր բարեկամներին մոտ ապրենք, մեր տունը վերածվելու է հավաքատեղիի, ուր բոլորը վազելու
են ամեն հարմար առիթին՝ անգամ հողաթափերով:Ու ինչպես կյանքը ցույց տվեց, ես իրավացի էի:Ամուսինս զարմանում էր,թե ինչու
եմ նեղսրտում, ասում էր՝ լավ է, որ հարազատ մարդիկ մոտ են, պետք եղած պահին կգան, կհասնեն, եթե մի խնդիր լինի:

Նշեմ, որ տեգորս ընտանիքը երկու տարում համալրվել է 3 երեխայով: Առաջինը մի քանի ամսական էր, երբ իմացան, որ զույգ բա-
լիկների են սպասում:Նրա կինը շատ լավ աղջիկ է, նրա դեմ ոչինչ չունեմ: Եթե հանկարծ նրան ինչ-որ հարցում օգնում եմ, հետո այն-
քան է շնորհակալություն հայտնում, փորձում փոխհատուցել իմ արածը, ինչը չեմ կարող ասել նրա ամուսնու մասին:

Ինձ ուղղակի հունից հանում է ամեն կիրակի առավոտ մեր գալու նրա սովորությունը: Անկեղծ եմ ասում, հենց վաղ առավոտից գա-
լիս է, երբ դեռ չենք սկսել նախաճաշել: Պատկերացրեք, ամբողջ շաբաթ ես ու ամուսինս աշխատում ենք, ես 5-ից հետո մինչ երեկո 4
տարեկան երեխայիս հետ եմ,ու մայրիկս ամեն շաբաթ օր երեկոյան գալիս տանում է թոռանը,որ գոնե մի օր երկար քնեմ, հանգստա-
նամ, իսկ ես ստիպված եմ ամուսնուս եղբոր համար ուտելիք պատրաստել:

Ու մնում է մինչ երեկո, բավական չէ, դեռ մի բան էլ պատվերներ է տալիս: Ամուսնուս ասում է՝ տոլմա կուտեի, պելմենի կուտեի, իսկ
ամուսինս պահանջում է, որ պատրաստեմ։Ու ամեն անգամ, երբ փորձում եմ խոսել ամուսնուս հետ, բացատրել, որ այդպես չի կարե-
լի, ինձ էլ է հանգիստ պետք, մայրս հաստատ նրա համար չի տանում երեխային, որ իր եղբոր համար պատրաստեմ, նա պատասխա-
նում է, որ չափազանցնում եմ:Տեգորս կնոջ հետ էլ եմ խոսել, իսկ նա ասում է, որ ամուսինը չի կարողանում ամբողջ օրը մնալ երեք
երեխաների հետ:

-Ախր հասկանում ես, կարող եմ ասել՝ ուղղակի թույլ մի տուր, որ գա ձեր տուն, բայց գիտեմ, որ տանն էլ չի մնա: Այսպես գոնե գիտեմ,
թե որտեղ է, իսկ հակառակ դեպքում չգիտեմ՝ ուր կգնա:

Հետաքրքիր ավանդույթներ են նրանց տանը, իհարկե…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика