ԿԱՐՏՈՖԻԼԱՅԻՆ ԴԻՄԱԿ
Մազերի թափվելու դեմ ոչ պակաս էֆեկտիվ է թարմ կարտոֆիլի հյութից պատրաստված դիմակը: Մեծ չափի կարտոֆիլը մաքրեք (ցանկալի է երիտասարդ կարտոֆիլ լինի), քերիչով անցկացրեք և հյութը քամեք:

2 ճաշի գդալ ստացված հյութին նույն քանակությամբ ալոե և 20 գրամ որակյալ մեղր խառնեք: Ստացված զանգվածը թեթև մերսող շարժումներով քսեք մազերի արմատներին, գլուխը ցելոֆանով ծածկեք և սրբիչով փաթաթեք:
2 ժամ հետո գլուխը շամպունով և տաք ջրով լվացեք: Այս պրոցեդուրան կրկնեք շաբաթը երկու անգամ օգտագործեք, մինչև այն պահը, քանի փոփոխություն չեք զգացել:
