«Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մեզ ասել ա՝ մենք արդեն 30 տարի է՝ գիտենք, որ դա Ադրբեջանի հող ա: Պարո՛ն, եկեք ինձ հերքեք, որ նման բան չեք ասել, իմ հետ վկաներ կան: Այսինքն՝ դուք մեր էրեխեքին, ՀՀ քաղաքացիներին հիմա տանում եք Ադրբեջա՞ն, տե՞նց ա դուրս գալիս»,- Վազգեն Սարգսյանի անվան ռազմա-կան ինստիտուտում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ժամկետային զինծառայողների ծնող-ներից մեկը:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ծնողները հայտարարում են, որ իրենց զավակներին տանում են Արցախ՝ առանց երաշխավորելու նրանց անվտանգությունը, ուստի նրանք էլ թույլ չեն տալիս, որ որդիներին տեղափոխեն Ար-ցախ:«Երեխաներին ստիպում են փոխել զինվորական համազգեստը, հագնել քաղաքացիական հագուստ և անցնել սահմանը: Այսինքն՝ ինչ կարգի վտանգված ա էդ էրեխեքի կյանքը, որ նման գործողությունների են դիմում: Էրեխեքն են զանգում ասում՝ իրենց ստիպում են քաղաքացիական շորեր հագնել»,- ասաց զինվորի մայրը:
