Մոտ 1 ամիս առաջ էր, որդիս մի աղջկա ձեռքից բռնած եկավ տուն ու ասաց՝ Մայրիկ ծանոթացիր,մենք․․․Նստեցի հատակին և սկսե-
ցի բարձրաձայն արտասվել։Մի ամիս առաջ որդիս մեր տուն բերեց մի աղջկա․
-Մայրիկ, ծանոթացիր, Արևիկն է։ Մենք սիրում ենք միմյանց և պատրաստվում ենք ամուսնանալ։ Բայց մինչ այդ որոշել ենք միասին
ապրել։
Իսկ ես ինչ, իհարկե ուրախացա, թող միասին ապրեն, եթե սիրում են։ Ինչպես բոլոր մայրերը, ես էլ իմ որդուն միայն լավն եմ ցանկա-
նում։

-Որդիս, գնացեք խոհանոց, նստեք, հիմա ձեզ սուրճ կհյուր ասիրեմ, իսկ մինչ այդ կհավաքեմ քո իրերը։
-Այսի՞նքն, – զարմացավ որդիս։
Երբեմն ինձ թվում է, որ որդիս ամուսնուս կրկնօրինակն է, հաճախ ստիպված եմ լինում միևնույն բանը 4 անգամ ասել,որ հասկանա․
-Հիմա ես կհավաքեմ քո իրերը, որպիսի դու կարողա նաս գնալ և ապրել ընտրյալիդ հետ։ Դուք դա եք չէ՞ ուզում։
-Հա, բայց հիմա վարձով տները շատ թանկ են, երկուսս էլ սովորում ենք, դու գիտես։ Մենք ուզում էինք դեռ այստեղ ապրել։ Ձեզ նե-
ղություն չենք տա։
Բայց դե ես գիտեմ, ինքս էլ 15 տարի սկեսուրիս հետ եմ ապրել։Չնայած, որ նա շատ լավ կին էր,մեր հարաբերությունները, միևնույնն
է, շատ շուտ էին փչացել։

-Արևիկ ջան, դու չես էլ պատկերացնում, թե քեզ հիմա ինչ լավություն եմ անում։ Հավատա, սկեսուրի հետ ապրելով՝ դեռ ոչ ոք չի եր-
ջանկացել։ Որդիս, փոխվիր հեռակա ուսուցման, աշխա տանք գտիր, մի սենյականոց տուն վարձեք և ապրեք միասին, որքան կցան-
կանաք։
-Արևիկ ջան, որդուս հանդեպ իսկական զգացմո ւնքներ ունես, այնպես չէ՞։ Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կապրեք։
-Հա, հա, բնականաբար, միայն թե միասին լինենք։

-Դե, որդիս, բարով գնացեք, ծնողներիդ էլ չմոռանաս, հաճախ եկեք մեր տուն։ Արդեն մեծ եք, վստահ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ կստ
ացվի։
Դեռ 2 ժամ էլ զրուցեցինք և ես ճանապարհեցի երիտասարդներին, իսկ հետո․․․ առանց դռնից հեռու գնալու՝ նստեցի հատակին և սկ
սեցի բարձրաձայն արտասվել։ Շատ մեծ էր իմ տանը երիտասարդներին թողնելու գայթակղությունը․որդիս կողքիս է,աչքս էլ հարսիս
վրա կպահեմ։ Բայց չի կարելի․ մեծ երեխաները պիտի առանձին ապրեն։ Ես իմ գործն արել եմ․ մեծացրել եմ։ Հիմա երեխային բաց
թողնելու ժամանակն է։
