Մոտենում է ձմեռը․․․Ինչպես ցանկացած կոշիկի տակացու դարձնել չսահող.Հեշտ ու պարզ, սակայն շատ օգտակար միջոց։Արդեն
են սկսվել են ձյան տեսքով տեղումները, իսկ դա նշանակում է, որ ձմեռային կոշիկները կրելու ժամանակն է:
Որպեսզի անվտանգ դարձնեք ձեր տեղաշարժումը, պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ կոշիկների ընտրությանը: Ինչ-
պե՞ս անել, որ պատահաբար չսահեք ու չընկնեք:Պարզվում է, գոյություն ունի հիանալի միջոց, որի շնորհիվ ցանկացած կոշիկի տա-
կացու կդառնա չսահող ու հուսալի:

Սա հատկապես հարմար է կիսաճտքավոր կոշիկների ու հարթ տակացուով կոշիկների համար:Որպեսզի նախապատրաստեք ձեր
կոշիկները մերկասառույցին, սկզբում մշակեք տակացուն: Դրա համար այն լավ լվացեք խոզանակով ու լիարժեք չորացրեք: Այնու-
հետև ողջ մակերեսը շփեք մանր շուշաթղթով,. դա կօգնի ավելի լավ արդյունք ստանալ:

Հաջորդ փուլն է՝ յուղազրկումը: Դրա համար կարող եք ացետոն կամ սպիրտ օգտագործել:Այժմ պետք է վերցնել սիլիկոնե հերմետիկ
միջոց, կարող եք գնել անգամ ամենաէժանը: Քսել այն բարակ գծերով կամ ցանկացած այլ նախշ անել: Մոտ 10-15 գիծը բավական է:

1 ամբողջ օր է պահանջվում, որպեսզի հերմետիկը լիովին չորանա: Ընդ որում կոշիկը պետք է դնել տակացուով դեպի վերև: 24 ժա-
մից անվտանգ կոշիկները պատրաստ են:Սիլիկոնի շնորհիվ տակացուն չի սահի նույնիսկ մերկասառույցի վրա:Հաշվի առեք,որ պաշ-
տպանող միջոցը պետք է պարբերաբար թարմացնել:Սիլիկոնը չի վնասի ձեր կոշիկներին, իսկ ձմեռային սեզոնի ավարտին այն հեշ-
տությամբ կմաքրեք՝ ացետոնի օգնությամբ:
