Մի քանի օր շարունակ նկատեցի, որ տանիցս ուտելիք է անհետանում․․․Այն, ինչ պարզվեց իրականում, ինձ շատ զարմացրեց

Մի քանի օր շարունակ նկատեցի, որ տանիցս ուտելիք է անհետանում․․․Այն, ինչ պարզվեց իրականում, ինձ շատ զարմացրեց։ Վեր-
ջին շրջանում սկսել էի նկատել, որ մեր տնից սովորական մթերք է անհետանում։ Նպարեղեն, խնձոր, քաղցրավենիք։ Իմ ուշադրութ-
յունն ամենից շատ գրվեց այն, որ անհետացավ հացն ու մի տուփ կարագը։

Լուռ հետևում էի, որ հասկանամ, թե ինչ է կատարվում։ Ու շատ շուտ բացահայտեցի, որ իմ աղջիկն է ամեն անգամ դպրոց գնալուց
առաջ ինչ-որ բան դնում պայուսակի մեջ։Բնականաբար հացրեցի նրան, իսկ նա արցունքներն աչքերին պատասխանեց, որ իրենց
դասարանում մի տղա կա, ով ատում է հանգստյան օրերը, քանի որ մնում է քաղցած։

Դպրոցում երեխաները նախաճաշում են, իսկ տանը այդ տղան նման հնարավորություն չունի։ Ու տեսնելով այդ ամենը՝ աղջիկս որո-
շել էր օգնել, որ իր համադասարանցին իր կրտսեր եղբոր հետ շաբաթ-կիրակի օրերին ուտելիք ունենա։ Հետաքրքիրն այն է, որ աղ-
ջիկս հասկանում է բոլոր նրբությունները․ նա այնպես է տվել սնունդը, որ ոչ ոք չտեսնի, ու երեխաներն իրենց անհարմար չզգան։

Դա ինձ շատ զարմացրեց, քանի որ ապրում ենք բարեկեցիկ թաղամասում, ու երբեք մտքովս չէր անցնի, որ մեր դպրոցում կան այդ
աստիճանի կարիքավոր երեխաներ։ Հասկացա, որ մենք երբեք չենք կարող հստակ իմանալ, թե ով ինչպես և ինչի համար է պայքա-
րում, հասկացա, որ պահանջարկները ոչ միշտ են ակնհայտ։

Խոսեցի ուսուցչուհու հետ, ներկայացրեցի իրավիճակը։ Նա խոստացավ, որ տնօրենի հետ միասին մի լուծում կգտնեն։Իսկ սնունդ
մեր տնից շարունակում է անհետանալ, բայց ես հիմա ինքս եմ այդ ամենը դստերս համար հասանելի տեղում դնում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика