Մի քանի օր առաջ եմ վերադարձել Գերմանիայից․․․Վատ չէր լինի մենք էլ այնտեղի թոշակառուներից օրինակ վերցնեինք

Մի քանի օր առաջ եմ վերադարձել Գերմանիայից․․․Վատ չէր լինի մենք էլ այնտեղի թոշակառուներից օրինակ վերցնեինք։Որոշ ժա-
մանակ ապրելով Գերմանիայում՝ այնտեղի թոշակառուների մոտ նկատել եմ մի քանի առանձնահատկություններ, որոնց մասին ու-
զում եմ պատմել։

Նրանք գիտակցում են, թե որքան արագ է անցնում կյանքը

Հավանաբար լսել եք, որ գերմանացի թոշակառուներն ապրում են լիարժեք կյանքով։ Իրականում նրանց թշակներն այնքան էլ բարձր
չեն։Ինչպես և բոլորը, գերմանացիները նույնպես աշխատավարձ ստանալիս որոշակի գումար մի կողմ են դնում, խնայում են, որպես-
զի ապագայում կարողանան ինչ-որ պլաններ իրականացնել։Սակայն իտարբերություն մեզ՝ գերմանացիները անվերջ չեն կուտակում
գումար, որը հետո անցնում է նրանց զավակներին։ Նրանք անցնում են թոշակի ու սկսում են հաճույքով վայելել տարիների ընթաց-
քում խնայած գումարը։Այդքան տարի աշխատել են, ինչու՞ ծերության օրոք իրենց թույլ չտան ուղղակի հանգիստ ապրել ու հանգըս-
տանալ։

Նրանք երեխաներին ու թոռներին ֆինանսապես չեն օգնում

Սա կարծես լինի առաջին կետի շարունակությունը։ Ամեն ինչ արդար է․ սկզբում աշխատում են, հետո վայելում։ Երբ ծնողներն անց
նում են թոշակի, երեխաներն արդեն բավականին մեծ ու ինքնուրույն են լինում, որպեսզի կարողանան ապահովել իրենք իրենց։ Բա
ցի այդ գերմանացիների մեծամասնությունը համարում է, որ երեխաները երես կառնեն, եթե մշտապես ստանան օգնություն։ Համա
ձայնեք, մեր հասարակությունում քիչ չեն հասուն տղամարդիկ, ովքեր ապրում են ծնողների հաշվին։

Չեն մոռանում ֆիզիկական ակտիվության մասին

Կարևորն այն է, որ այս հարցին մոտենան խելամտորեն ու չմոռանան չափի զգացումի մասին։ Օրինակ, ցանկալի է շատ քայլել, թե-
թև ֆիզիկական վարժություններ կատարել, վերելակի փոխարեն՝ օգտվել աստիճաններից։

Հետևում են քաշին

Նկատել եք արդյո՞ք, որ երկարակյաց մարդիկ չեն ունենում մեծ քաշ։ Հարկ է սկսել սննդակարգը շտկելուց։ Գերմանիայում գրեթե չը-
կան ավելորդ քաշ ունեցող թոշակառուներ։

Շատ ջուր են խմում

Գերմանացի տարեցները բավարար քանակությամբ ջուր են խմում, ու հազվադեպ են ըմպում որևէ այլ հեղուկ։ Նրանք հաճախ կըր-
կնում են, որ եթե շատ մաքուր ջուր խմես, ավելի առողջ կլինես։ Եվ իհարկե, այս դեպքում նրանք լիովին իրավացի են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика