Մի քանի խորհուրդ՝ ընթացիկ 2022 թվականը գեղեցիկ ճանապարհելու և գալիք տարին դիմավորելու համար․․․Հետևեք այս խորհու
րդներին և 2023 թվականը կլինի հաջողակ։
Պետք է ճանապարհել 2022 թվականը և դիմավորել նոր տարին սեփական անձի հանդեպ մեծ սիրով և առավելագույն հարմարավե-
տությամբ՝ չհրաժարվելով փայլերի շքեղ էլեգանտությունից, կարևոր է քեզ ազատություն տալ, ասում են ոճաբան Վլադ Լիսովեցը և
դիզայներ Ալենա Ախմադուլինան։

«Առաջին հերթին պետք է Նոր տարին դիմավորել այն գույնով, որում ձեզ հարմար եք զգում: Պետք չէ ուշադրություն դարձնել աստ-
ղագուշակությանը և մնացած ամեն ինչին: Դուք կարող եք տեսնել մի բան, այն կարող է լինել ամեն ձև՝ կապույտ, կանաչ, նույնիսկ
սև, և դուք կհասկանաք, որ հենց այս զգեստն է, այս հագուստն է, որ ձեզ ամենաշատը դուր է գալիս:

Պետք է հնարավորինս հետաքրքիր և շքեղ տեսք ունենալ, նույնիսկ տանը»,- ասել է ոճաբան Վլադ Լիսովեցը:Լիսովեցը կոչ է անում
չվախենալ փայլերից և սևից. «Սևը ոչ մի բացասական բանի հետ չի ասոցացվում, այն շատ գեղեցիկ գույն է: Այն կարող եք լրացնել
կանաչով, կարմիրով, այն միշտ տպավորիչ տեսք կունենա: Մի վախեցեք փայլից և ընդհանրապես ոչնչից մի վախեցեք»,- ասել է նա:

AKHMADULLINA նորաձևության տան հիմնադիր, դիզայներ Ալենա Ախմադուլլինան աջակցել է իր գործընկերոջը՝ նշելով, որ սև ու
մուգ կանաչ գույները միշտ ակտուալ են ամանորյա լուքերի համար։«Ինչ վերաբերում է պրինտներին,ուշադրություն դարձրու բնութ-
յան մոտիվներին, որոնք արված են թվային ոճով, օրինակ՝ ձյան փաթիլները կամ ծաղիկները, որոնք վերածվում են պիքսելների, տե-
ղին են փայլով հյուսվածքները՝ լուրեքս, մետալիկ էֆֆեկտ»,- գործակալությանն ասել է Ախմադուլինան։
