Բոլորն էլ սիրում են սուրճ խմել, սակայն քչերն են, որ գիտեն, որ դրա նստվածքը կարող են տարբեր նպատակներով արդյունավետորեն օգտագործել։ Պարզվում է, որ սուրճի նստվածքը հրաշալի բնական միջոց է ցելյուլիտի դեմ պայքարելու համար։
Ավելի լավ արդյունքի հասնելու համար քսուք պատրաստեք հետևյալ բաղադրատոմսով` ¼ բաժակ աղացած սուրճին ավելացրեք 3 ճաշի գդալ տաք ջուր ու 10 րոպե թողեք, որ այն ներծծի ջուրը։ Այնուհետև ավելացրեք 2 ճաշի գդլալ ձիթապտղի յուղ՝ սուրճի հատիկներն ավելի լավ խառնելու ու քսուք ստանալու համար։

Տաք ջրով լվացեք ցելյուլիտի հատվածն, այնուհետև մաշկի վրա քսեք ստացված քսուքն ու 2-4 րոպե մերսեք շրջանաձև շարժումներով, այնուհետև լվացեք գոլ ջրով։
Սուրճի նստվածքն ավելացրեք հողին ու բույսերն ավելի լավ կաճեն` դրանք պաշտպանելով վնասատուներից, ինչպես նաև պարարտացնելով հողը։
Տարբեր թանկարժեք միջոցներ գնելու փոխարեն, աչքերի տակի սև շրջանակները կարող եք անցկացնել մաշկին քսելով սուրճի նստվածքը։
10-15 րոպե հետո կարող եք լվանալ գոլ ջրվող։ Սուրճի նստվածքը նաև հրաշալի միջոց է ակնեների դեմ, ինչպես նաև մաշկի ընդհանուր խնամքի համար։
