Մի մարդ տեսավ, որ օձն ընկել է կրակը, և որոշեց օգնել նրան․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը
-Բայց օձը խայթել է քեզ, ինչու՞ ես փորձում փրկել նրան․․․

Մի մարդ պատահաբար նկատեց, որ օձն ընկել է կրակը ու էլ փրկվելու հույս չկա։ Նա որոշեց օգնել կենդանուն՝ վտանգելով սեփա-
կան կյանքը։
Երբ նա փորձում էր օգնել օձին, վերջինս խայթեց տղամարդուն՝ պատճառելով անտանելի ցավ։ Մարդը ցավից շպրտեց օձին, ու այն
նորից հայտնվեց կրակի մեջ։
Տղամարդը մետաղյա ձող գտավ, նորից սկսեց օգնել օձին, ու նրան վերջապես հաջողվեց անել դա։Այդ ամենին հետևող ականատես-
ներից մեկը մոտեցավ տղամարդուն ու հարցրեց․

-Բայց չէ որ օձը խայթեց քեզ, դու ինչու՞ շարունակեցիր օգնել ու փրկեցիր անգամ։
Պատասխանը հետևյալն էր․
-Օձի բնույթն է այդպիսին՝ ԽԱՅԹԵԼ, բայց դա չպիտի փոխի իմ բնույթը՝ ՕԳՆԵԼ։

Մի փոխեք ձեր բնույթը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը վիրավորել է ձեզ։Մի կորցրեք ձեր սրտի բարությունը, սակայն սովո-
րեք զգուշության միջոցներ ձեռնարկել․․․
