Մի կին գալիս է տարեց իմաստունի մոտ ու խնդրում, որ համոզի իր որդուն քաղցր չուտել․ Տղամարդու պատասխանը նրան ուղղակի զարմացրեց․․․Իմաստուն առակ բոլոր մայրերի համար

Մի կին գալիս է տարեց իմաստունի մոտ ու խնդրում, որ համոզի իր որդուն քաղցր չուտել․ Տղամարդու պատասխանը նրան ուղղա-
կի զարմացրեց․․․Իմաստուն առակ բոլոր մայրերի համար։Իմաստուն Ջալալադդին Ռումիի մոտ մի անհանգստացած կին է գալիս՝ իր
որդու հետ միասին։ Նա ասում է,

-Որդիս չափից շատ է քաղցր ուտում։ Խնդրում եմ, համոզեք նրան,բացատրեք,որ չի կարելի չարաշահել քաղցրը։Նա Ձեզ շատ է հար-
գում ու հաստատ չի անտեսի Ձեր խոսքը։

Իմաստունը ուշադիր նայում է երեխային ու ասում նրա մորը․

-Տիկին ջան, խնդրում եմ, եկեք 3 շաբաթից։

-Ինչ տարօրինակ եք Ձեզ պահում։ Մի՞թե դժվար է հենց այս պահին ասել դա։

Կինը հեռանում է, և տղամարդու խոսքին հետևելով՝ վերադառնում 3 շաբաթից։Սակայն այս անգամ էլ Ռումին նույն պատասխանն է
տալիս․

-Վերադարձեք 3 շաբաթից։

Կինն արդեն քիչ բարկացած է լինում, բայց քանի որ այլ ելք չուներ, հետ է գալիս ուղիղ 3 շաբաթից։ Ու այդ ժամանակ իմաստունը ա-
սում է երեխային․

-Տղաս, լսիր իմ խորհուրդը․ շատ շաքարավազ մի կեր, դա շատ վտանգավոր է քո առողջության համար։

-Լավ, վարպետ, եթե դուք եք ասում, ես այլևս չեմ չարաշահի քաղցրը։

Մայրը որդուն խնդրում է սպասել դրսում և հարցնում Ռումիին․

-Իսկ դուք ինչու՞ այս պարզ նախադասությունը չասացիք առաջին անգամ։

Ռումին պատասխանեց․

-Բանն այն է, որ ես ինքս էլ շատ եմ սիրում քաղցր։ Բայց որպեսզի համոզեի քո որդուն դադարել ուտել այն, ես ինքս պիտի ազատվեի
տվյալ թուլությունից։ Սկզբում կարծում էի, թե 3 շաբաթը բավական է, բայց հասկացա, որ սխալվել եմ։

Իսկական վարպետը տարբերվում է նրանով, որ երբեք ուրիշներին չի սովորեցնի այն, ինչի միջով ինքը երբեք չի անցել։ Նրա խոսքե-
րը՝ նրա սեփական կյանքն են արտացոլում։Եթե դուք որևէ մեկի մոտ հեղինակություն եք վայելում, ուրեմն պատասխանատու եք այն
ամենի համար, ինչ ասում ու անում եք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика