Մի անգամ ընկերուհուս հարցրեցի, թե ինչու ամուսնանալիս ամուսնու ազգանունը չի վերցրել․․․Այսքան տարի է անցել, բայց նրա պատասխանը հիշելիս չեմ կարողանում զսպել արցունքներս

Մի անգամ ընկերուհուս հարցրեցի, թե ինչու ամուսնանալիս ամուսնու ազգանունը չի վերցրել․․․Այսքան տարի է անցել, բայց նրա
պատասխանը հիշելիս չեմ կարողանում զսպել արցունքներս

Եվ իսկապես․․․ Քչերն են նման կերպ մտածում․․․90-ականներին սովորում էի բժշկական համալսարանում, վերջին կուրսում։ Ինչպես
և շատերն էին այդ ժամանակաշրջանում, ես նույնպես ունեի ոչ հասուն կոնսերվատիվ հայացքներ և տեսակետներ։Իմ համակուրսե-
ցիներից մեկը ամուսնացած աղջիկ էր, ով չէր վերցրել ամուսնու ազգանունը։

Այդ տարիներին նման բանը հազվագյուտ երևույթ էր։Աղջիկների մեծ մասը պարտադիր պիտի փոխեին ազգանունը,այլապես ամուս-
նու ընտանիքը նրան այլ կերպ կընդուներ, ոչ այնքան լավ։ Երբ հարցրեցի համակու րսեցուս, թե ինչու չի փոխել ազգանունը, ակնկա-
լում էի լսել ինքնուրույնության կամ առանձին անձ լինելու մասին նրա փաստարկները։ Բայց դրա փոխարեն նա պատասխանեց․

-Ես հարգում եմ սկեսրայրիս, նա հիա նալի մարդ է, կասկած չունեմ։ Բայց նա այն մարդը չէ, ով մի քանի տարի շարունակ գիշեր-ցե-
րեկ քրտնաջան աշխատել է,որ կարողանա ինձ ուղարկել սովորելու բժշկական քոլեջում, հետո համալսարանում, հիմա էլ ասպիրան-
տուրայում։ Ես ուզում եմ, որ ամեն անգամ, երբ հայրս անցնի իմ կլինիկայի կողքով, դրա վրա տեսնի ԻՐ ազգա նունը, ու հասկանա,
թե որքան մեծ դեր է կատարել այն ամենի ստեղ ծման համար, ինչ ես ունեմ, ինչի հասել եմ։

Երբեք նման բան չէի լսել, ընկերուհուս ասածն ուղղակի շուռ տվեց իմ կարծիքը տվյալ հարցի վերա բերյալ։Այսքան տարի է անցել,
բայց նրա պատասխանը հիշելիս կամ որևէ մեկին պատմելիս չեմ կարողանում զսպել արցունքներս։Ես էլ շնորհակալ եմ հայրիկիս, ու
հպարտությամբ եմ կրում նրա ազգանունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика