Մի անգամ երջանկությունը անտառով քայլելիս ընկնում է փոսը…Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Մի անգամ երջանկությունը անտառով քայլելիս ընկնում է փոսը…Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը։Մի անգամ Երջան-
կությունը գնում էր անտառով ու հանկարծ փոսն ընկավ, նստեց ու սկսեց դառնագին լաց լինել: Այդ պահին մի մարդ է անցնում, Եր-
ջանկությունը լսում է քայլերը և բացականչում:

— Բարի մարդ, հանիր ինձ այստեղից:

— Իսկ ինձ ինչ կտաս դրա դիմաց, — հարցնում է մարդը:

— Իսկ դու ինչ ես ուզում, — հարցնում է Երջանկությունը:

— Ես ուզում եմ մեծ ու գեղեցիկ տուն ծովափին, որ արժենա միլիոն դոլար:

Երջանկությունը կատարեց այդ մարդու ցանկությունը, իսկ այդ մարդը մտավ տան մեջ ու մոռացավ օգնել Երջանկությանը: Երջան-
կությունը սկսեց ավելի բարձր լաց լինել:Հանկարծ կրկին ոտնաձայներ լսեց:

— Բարի մարդ, հանիր ինձ այստեղից:

— Իսկ ինչ կտաս դրա դիմաց, — հարցրեց մարդը:

— Ուզում եմ թանկարժեք մեքենաներ ունենալ, տարբեր մակնիշների:

Երջանությունը կատարեց այս մարդու ցանկությունը, և վերջինս շատ ուրախանալով, անմիջապես սլացավ իր մեքենաները վայելե-
լու, սակայն մոռացավ Երջանկությանը օգնել:Երջակությունն ավելի ուժգին սկսեց լաց լինել: Հանկարծ մի մարդ նկատեց, որ անցնում
էր մոտերքով:

— Բարի մարդ, ինչ կլինի ասա ինչ ես ուզում, միայն թե հանիր ինձ այս փոսից:

— Ինձ ոչինչ պետք չի, — ժպտալով ասաց մարդը ու Երջանկությանը դուրս բերեց փոսից:

Այդ օրվանից Երջանկությունը վազում է այդ մարդու հետևից ոչ մի քայլ հետ չմնալով նրանից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика