Մի անգամ ամուսնուս արգելեցի քանդել ագռավների բույնը, իսկ որոշ ժամանակ անց․․․Սա ինձ համար առեղծված է

Մի անգամ ամուսնուս արգելեցի քանդել ագռավների բույնը, իսկ որոշ ժամանակ անց․․․Սա ինձ համար առեղծված է։Մի օր դուրս ե-
կա մեր տան բակ ու տեսա, որ ամուսինս երկար փայտ է վերցրել ու ինչ-որ բան է անում ծառի տակ։ Ինչպես ինձ թվաց, նա փորձում
էր մի բան իջեցնել ծառից։

Երբ հետաքրքրվեցի, թե ինչ է անում, պատասխանեց, որ ուզում է քանդել ագռավների բույնը, քանի որ դրանց ձայնը իրեն խանգա-
րում է։Ես այքնան էլ սնահավատ չեմ, բայց ինչ-որ տեղ լսել եմ, որ չի կարելի քանդել թռչունների բույնը։ Ամուսնուս ձեռքից վերցրեցի
փայտը ու խորհուրդ տվեցի փակել սենյակի պատուհանները։

-Լավ, բայց հետո չբողոքես, որ հոգնել ես ագռավներից։ Ես տեղիցս չեմ շարժվի, եթե խնդրես դրանցից ազատվել։ Կգա ժամանակ, ու
ագռավների պատճառով կվախենաս քո սեփական բակ դուրս գալ։

Մի խոսքով, ագռավների բույնը հանգիստ թողեցինք ու չշարո ւնակեցինք վիճել։ Արդեն անցել էր երևի 15-16 օր, ու երկուսս էլ մոռա-
ցել էինք այդ դեպքի մասին։Ագռավները իրենց սովորականի պես էին պահում,երբեմն նստում էին պատուհանի մոտ, որ իրենց ուտե-
լիք տամ։Մի օր զգացի, որ ագռավներից մեկը շատ բարձր ձայներ է հանում։ Թռչունը անհանգսիտ թռնում էր պատուհանի մոտով ու
շարունակ արտաբերում․

-Ղառ-ղա’ռ․․․

Տեսնելով ինձ՝ ագռավն ավելի բարձր վանկարկեց ու անհետացավ։ Դուրս եկա բակ,հեռվից տեսա ագռ ավին։ Թռել էր դեպի կողքի
տուն, իսկ այնտեղ ոչ ոք չի ապրում։ Բացեցի դարպասը, բարեբա խտաբար կողպած չէր, ու լսեցի 6 տարեկան որդուս ձայնը․

-Մամ, օգնիր։

Տեսնեմ, որդիս բարձրացել է բարձր ծառի վրա ու չի կարողանում իջնել։

-Մամ, արդեն վաղուց այստեղ նստած եմ, կանչում էի, չէիք լսում։ Միայն այս զզվելի ագռ ավն է շուրջս պտտվում։ Վախենում եմ, չեմ
կարող իջնել․․․

-Տղաս, ագռավն է ինձ այստեղ բերել․․․

Վազեցի ամուսնուս հետևից, մի կերպ իջեցրինք երեխայիս։ Այդ օրվանից մեր ընտանիքը սկսել է սիրել ագռավներին։ Եթե չլիներ այդ
խելացի թռչունը, վախենում եմ պատկերացնել, որդուս հետ ինչ կարող էր պատահել․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика