Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի հիմքում և իր ձևով նման է թիթեռի: Այս օրգանը շատ կարևոր է առողջության համար, քանի որ այն պատասխանատու է թիրոքսին հորմոնի արտադրման համար, որը կարգավորում է սրտամկանի կծկումների հաճախականությունը, նյութափոխանակությունը, երեխաների աճն ու զարգացումը: Գոյություն ունի վահանաձև գեղձի խանգարման երկու տեսակ՝ հիպերթիրեոզ և հիպոթիրեոզ:
Հիպերթիրեոզի դեպքում նկատվում է հորմոնների չափազանց շատ արտադրություն: Սա նշանակում է, որ վահանաձև գեղձը հիպերակտիվ է: Հիպերթիրեոզի ամենատարածված ախտանշաններն են.

· սրտամկանի կծումների ու սրտի զարկերի հաճախականության արագացումը,
· հոգնածությունը,
· աղիների «սովորությունների» փոփոխությունը,
· քրտնարտադրությունը,
· դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրները,
· շոգի զգացողությունը,
· անհանգստությունը, նյարդային ու դյուրադրդիռ դառնալը,
· մոռացկոտությունը,
· անքնությունը,
· կենտրոնացման հետ կապված խնդիրները,
· քաշի կորուստը:
Ի տարբերությունը հիպերթիրեոզի՝ հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձև գեղձի գործառույթները լավ չեն իրականացվում և այն չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ:
Հիպոթիրեոզի ախտանշաններն են.
· քաշի ավելացումը,
· դաշտանային ցիկլի խանգարումները (նվազում է հաճախականությունը),
· պարանոցի դիմացի հատվածի ուռելը,
· մոռացկոտությունը,
