Ուզում եմ կիսվել իմ կյանքի պատմությամբ, թե ինչպես փոխելով վարքս՝ փոխեցի իմ ամբողջ կյանքը։Այն, որ ան-հրաժեշտ է փոխվել,իմացա միայն 40 տարեկանից հետո։Իմ ամբողջ կյանքում փորձում էի գոհացնել ամուսնուս։ Ես պատրաստում էի այն, ինչ նա էր սիրում, տունը հավաքում էի այնպես, ինչպես իրեն էր դուր գալիս, գնում էի այնտեղ, ուր նա էր թույլ տալիս, նույնիսկ մեր հանգստանալու վայրերն էր ամուսինս ընտրում։ Նաև կատարում էի երեխաներիս ցանկությունները։

Ես չէի կարողանում ասել «ՈՉ» բառը՝ ոչ աշխատավայրում, որ ընկերներիս, ոչ առավել ևս ընտանիքիս անդամ-ներին։Ես մշտապես վախենում էի, որ կարող եմ որևէ մեկին նեղացնել։ Ես չէի կարողանում նկատողություն ա-նել։Ես առհասարակ կոնֆլիկտային մարդ չեմ։ Նախընտրում եմ զիջել, քան թե վիճաբանություն սկսել։
Սակայն մի օր հասկացա, որ սխալ եմ եղել։ Ես դադարեցի ամուսնուս ցանկությունները իմ ցանկություններից վեր դասել։ Ես հոգնել եմ, եթե ուտել ես ուզում, ինքդ պատրաստիր։Երեխաներիս կենցաղային խնդրանքներին սկսեցի ավելի թեթև մոտենալ։ Ես նրանց բացատրեցի, որ իրենք արդեն բավականին մեծ են և կարող են բավա-րարել սեփական պահանջները։ Եվ գիտեք, երեխաներս հասկացան, որ իրենց մայրը սովորական մարդ է, ով ունի ցանկություններ, զգացմունքներ, հոգնում է բոլորի պես։

Ես դադարեցի լռել նաև աշխատավայրում։ Եթե աշխատակիցներս սխալ էին անում, ես չէի շտապում ինքնու-րույն շտկել դրանք։Հիմա ես գիտեմ, որ պետք չէ ձգտել բոլորի համար լավը լինել, միևնույնն է հերոսի կոչում ձեզ ոչ ոք չի տա դրա համար։Ես դադարեցի լռել, և կյանքս զգալիորեն լավացավ։
Արդյունքում ես էլ ապրումների մեջ չեմ ընկնում, ազատվել եմ գլխացավերից և նյարդերս ավելի հանգիստ են։ Առողջական վիճակս միանշանակ բարելավել է։ Եվ գիտեք, աշխարհը դրանից չի փոխվել։ Ամեն ինչ նույնն է։ Պարզապես ես դադարել եմ բոլորին գոհացնելու փորձերը, իրականում դա ոչ մեկին պետք չէ։

Ձեզ էլ խորուրդ եմ տալիս հետևել իմ օրինակին։ Միևնույնն է, ձեր բարությունը ոչ ոք չի գնահատելու, և ձեզ հա-մար ցավալի կլինի, որ փոխադարձ պատասխան չեք ստանում։Մի վախեցեք արտահայտել սեփական կարծքին ու մի թաքցրեք ձեր իրական դեմքը։
