Մթերքներ, որոնք պաշտպանում են քաղցկեղից, ինֆարկտից և կաթվածից

Ի՞նչ ուտել ոչ միայն գեղեցիկ կազմվածք ունենալու, այլ մինչև խորը ծերություն առողջ լինելու համար: Փորձագետները կարծում են, որ կան չափազանց արդյունավետ և համեղ մթերքներ, որոնք կօգնեն հասնել այդ նպատակին:

Positive-ն ներկայացնում է այն 7 մթերքները, որոնք մենք պետք է պարբերաբար օգտագործենք մեր սննդակարգում, որպեսզի ինքներս մեզ պաշտպանենք քաղցկեղից, ինֆարկտից և կաթվածից:

1. Բալը մեծ քանակությամբ հակաօքսիտանդներ է պարունակում, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն: Ուսումնասիրողները ցույց են տվել, որ քնի խանգարումով հիվանդներին հիվանդանոցում բալն օգնել է հաղթահարել այդ խնդիրը: Բալը խորհուրդ է տրվում օգտագործել սպորտով զբաղվողներին՝ մկանային ցավերը մեղմացնելու համար:

2. Լոռամրգին դրական ազդեցություն է ունենում միզուղիների վրա: Այն մեծ քանակությամբ պոլիֆենոլ է պարունակում, որն ուժեղ հակաօքսիդտանտ է, հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ ունի: Դրանից բացի, լոռամրգին մեր օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից և սրտի հիվանդություններից, այդ պատճառով էլ այն կարելի է որպես պրոֆիլակտիկ միջոց կիրառել:

3. Ամարանտի յուղն օգնում է պայքարել սիրտ-անոթային հիվանդությունների դեմ: Այն ամրացնում է սիրտը, մաքրում է անոթները: Յուղը կարելի է գնել ցանկացած դեղատանը:

4. Ավոկադոն օգտակար հագեցած ճարպերի հիանալի աղբյուր է, որը նպաստում են վատ խոլեստերինը օրգանիզմից դուրս արտամղելուն, հետևաբար, նվազում է սրտի նոպաների և կաթվածի հավանականությունը

5. Հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքային նյութերով, որոնք օգտակար են քաղցկեղի և սիրտ-անոթային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար: Ավելին, հապալասը դրական ազդեցություն է ունենում գլխուղեղի գործունեության և աչքերի որոշ հիվանդությունների բուժման ժամանակ:

6. Դդումի կորիզները մեծ քանակությամբ սպիտակուցներ, կալիպերմանգանատ, մագնիում, ֆոսֆոր, ցինկ և բջջանք ենք պարունակում, որոնք ամրացնում են մեր դիմադրողականությունը, բարձրացնում են մեր տրամադրությունը և օգնում են պայքարել անքնության դեմ:

7. Չիայի կորիզները հարկավոր է կոկտեյլների կամ շիլաների մեջ ավելացնել: Դրանք մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, բջջանք և հանքային նյութեր են պարունակում, ինչպես նաև օմեգա 3-ի աղբյուր են հանդիսանում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика