Բոլորն էլ պնդում են, որ գիշերն ուշ ժամերին ուտելը վնասակար է, սակայն իրականում քաղցած քնելը շատ ավելի վտանգավոր է: Սակայն առողջությանն ու կազմվածքին վնաս չհասցնելու համար անհրաժեշտ է հստակ իմանալ, թե որ մթերքն է կարելի ուտել ուշ ժամերին:
Քնելուց առաջ երիցուկի թեյ խմելն անչափ օգտակար է: Այն համարվում է բնական հանգստացնող ու քնաբեր միջոց, ուստի կապահովի հանգիստ ու առողջ քունը:

Օրգանիզմը հանգստացնելու համար հիանալի միջոց է նաև քնելուց առաջ մի բաժակ տաք կաթ խմելը: Կաթը պարունակում է տրիպտոֆան, որն օգնում է հանգստանալ:
Գոլ կաթին կամ թեյին կարելի է ավելացնել նաև մի փոքր մեղր, որը կօգնի լավ քնել: Սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում մեղրի հետ չի կարելի խմել սառը ըմպելիք, քանի որ այդ դեպքում օրգանիզմը թարմանում է: Քնելուց առաջ քաղցը հագեցնելու հիանալի տարբերակ է բանանը: Այն հանգստացնում է մկանները:
Եթե քաղցի զգացումը շատ է տանջում, կարելի է ուտել նաև մի փոքր ջեռոցում եփած կարտոֆիլ:
Շատ օգտակար ու հագեցնող է նաև վարսակը, որը կարելի է քաղցրացնել մեղրով ու ավելացնել կտավատի սերմեր: Այս համադրությունը կօգնի ոչ միայն հագեցնել քաղցը, այլև կազատի սթրեսից, խուճապից ու անհանգստության զգացումից:
