Մենք ապրում ենք քաղաքում, իսկ ամուսնուս բարեկամները՝ գյուղում․․․Այս տարիների ընթացքում այնքան եմ հոգնել նրանցից, որ․․․
Մենք ապրում ենք Երևանում. ես, ամուսինս և մեր որդին:

Ամուսնուս բարեկամները գրեթե բոլոր հանգստյան օրերին,տոներին և արձակուրդներին մեր տուն են գալիս:Նրանք լավն են, հասա-
րակ մարդիկ են, իրենց հետ միշտ բերում են սեփական ձեռքերով պատրաստված փակոցներ: Բայց չէ որ ես չեմ կարող նրանց կերա-
կրել միայն իրենց բերած մուրաբայով:
Երբ գալիս են մեր «երկար սպասված հյուրերը», մենք բոլորս քնում ենք մի սենյ ակում, նրանք էլ՝ մյուս:Անկեղծ եմ ասում, որ ես ար-
դեն հոգնել եմ: Արդեն 10 տարի նրանք մեզ հանգիստ չեն տալիս: Մեկ մի բարեկ ամներն են գալիս երեխային քաղաքը ցույց տալու,
հետո մյուսները…և այդպես շարունակ:

Էլ ուժ չունեմ: Խոսքեր չկան… իսկ նրանք բոլորն էլ այստեղ գալուն սպասում են՝ ինչպես մեծ տոնի:Ես գիտեմ, որ նրանք երբեք իրենց
թույլ չեն տա մնալ հյուրանոցում:Երբ մեր տան հեռախոսին զանգ է գալիս,ես սկսում եմ ամբողջ մարմնով դողալ:Մենք երկուսս էլ աշ-
խատում ենք, սարսափելի հոգնում եմ, բայց հասցնում եմ որդուս սպորտի և պարապմունքների տանել, հետը դասեր անել:

Իսկ երբ տանը կողմնակի մարդիկ են լինում, չեմ կարողանում հանգստանալ:Ինձ թվում է, որ ես շատ վատ մարդ եմ, բայց էլ հնար
չունեմ. հաջորդ անգամ մերժելու եմ և իմ առողջության հաշվին ոչ մեկին չեմ օգնելու:
