Մեկնարկել է աջակցության նոր ծրագիր

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել,որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր առաջնային խնդիրներից է։

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին տեղեկացրելէի,որ 2020թվականից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ ոգ երեխաներ ունեցող ընտանիքների օժանդակության նոր ծրագրեր։ Այսպիսով, հուլիսի մեկից սկսած․ 6 անգամ ավելացել է առաջին երեխայի ծն նդյան միանվագ նպաստը՝ հիսուն հազար դրամից 300 հազար դրամ։

2 անգամ բարձրացել է 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ իրենց երեխայի ծն նդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։ Զգալիորեն բարձրանում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող ծնողին տրվող յուրաքանչյուր ամսվա նպաստի չափը․

Քաղաքում բնակվող աշխատող ծնողին՝ 18 հազար դրամից 26 հազար 500 դրամ: Գյուղում ապրող աշխատող ծնողին՝ 18 հազար դրամից 26 հազար 500 դրամ: Գյուղում բնակվող աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թ.-ի հուլիսի մեկից հետո՝ 18 հազար դրամից 53 հազար դրամ:Գյուղում բնակվող չաշխատող ծնողին,

եթե երեխան ծնվել է 2020թ.-ի հուլիսի մեկից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում) 26 հազար 500 դրամ։ Կատարվել են նաև մի քանի ուրիշ փոփոխություններ։ Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու պահանջը: Այսինքն ծնողի՝ պետությունից բացակայելու ժամանակ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստիվճարումը չի դադարեցվի:

Օտարերկրյա երկրում երեխայի ծն նդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ երկրում նպաստ նշանակած չլինելու մասին տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար: Եթե երեխայի ծն նդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա մեջ ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար ու այն վերադարձվել է պետական բյուջե, ուրեմն նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա մեջ նորից դիմելու դեպքում: Հաջորդիվ կա նդրադառնամ նաև երեխա ունեցող ընտանիքիների բնակ արանային ապահովմանը վերաբերող նոր ծրագրերին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика