Մեծ տարիքում որոշեցի կյանքս դասավորել և ամուսնանալ, բայց շատ շուտ հասկացա, որ․․․Ինչպես պարզվեց, սխալվել եմ ու  բաժանվեցի

Մեծ տարիքում որոշեցի կյանքս դասավորել և ամուսնանալ, բայց շատ շուտ հասկացա, որ․․․Ինչպես պարզվեց, սխալվել եմ ու բա-
ժանվեցի։Ես հոգնել եմ… Մի քանի ամիս առաջ ամուսնացա մի տղամարդու հետ: Երկուսս էլ 56 տարեկան ենք, և կարծում էի, որ
կկարողանանք միասին գուցե ճամփորդել, ֆիլմեր դիտել, ընդհանուր հետաքրքրություններ կունենանք, հաճույք կստանանք կյան-
քից:

Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ ստացվեց:Բանն այն է, որ նա չէր շտապում ինչ-որ տան գործեր անել: Իրերը թողնում էր որ-
տեղ պատահի, փոշեկուլի տեղը անգամ չգիտեր, դեռ մի բան էլ պահանջում էր, որ իր համար առողջ սնունդ պատրաստեմ: Սկզբում
փորձում էի արդարացնել նրան՝ համարելով, որ եթե իր տանն ենք ապրում, իսկ իմ բնակարանը վարձով ենք տվել, պիտի զիջումնե-
րի գնամ:

Համենայն դեպս, հոգսերս զգալիորեն ավելացել էին: Փորձում էի դրան ուշադրություն չդարձնել:Սակայն համբերությանս բաժակը լց
վեց, երբ նրա որդին ու հարսը սկսեցին իրենց երեխային բերել պապիկի մոտ:Տղան սովորում է առաջին դասարանում: Ստացվում էր
այնպես, որ ամուսինս թոռանը բերում էր մեր տուն դպրոցից հետո,նա ամբողջ օրը մնում էր մեզ հետ, և միայն ուշ երեկոյան ծնողնե-
րը գալիս էին նրա հետևից:

Ամուսինս խանութ ունի, և նա ցերեկը մի քանի ժամով գնում էր գործերով, իսկ ես մնում էի երեխայի հետ, դասեր անում, պատրաս-
տում նրա համար: Հասկ անու՞մ եք չէ, որ իմ տարիքի կնոջ համար առաջին դասարանցու հետ ժամանակ անցկ ացնելը այնքան էլ
հեշտ չէ:Մի պահ սկսեցի մտածել: Ինչի՞ս է պետք այս ամենը:

Բավական չէ, որ տան գործերն էին ավելացել, ուրիշի երեխան, ու դեռ մի բան էլ սկսել էին արդեն պահանջել այդ ամենը, ոչ թե խն-
դրել:Ու ես բաժանվելու որոշում կայացրեցի: Ամուսնուս ասացի այն ամենը, ինչ մտածում էի: Նա ոչինչ չպատասխանեց, որովհետև
այլ բան խոստանալ ու անել չէր կարող, կամ չէր ուզում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика