Մեծահարուստ ամուսինները հրապարակավ ծաղրեցին լսողության հետ խնդիրներ ունեցող մատուցողուհուն, և ահա, թե ինչ պա-
տասխան ստացան…Անկեղծ ասած, քեֆս բերեց։Ես շուրջ 15 տարի է աշխատում եմ ռեստորանում որպես մատուցողուհի: Երկու
տարի առաջ վթարի ենթարկվեցի և ստացվեց այնպես, որ լսողության հետ խնդիրներ ի հայտ եկան: Ես ստիպված էի սարք կրել:
Որոշեցի դուրս գալ աշխատանքից, սակայն տնօրինությունս թույլ չտվեց: Նրանք ասացին, որ շատ բարձր են գնահատում իմ աշխա-
տանքը և ինձ նման աշխատող գտնելը հեշտ չէ: Ես շարունակեցի աշխ ատել: Մի անգամ մեր ռեստորան եկան մի տղամարդ ու մի
կին և տեղավորվեցին սեղաններից մեկի մոտ: Ես մոտեցա նրանց սեղանին: Տղամարդը ինձ տեսնելով ասաց.

-Երբ մոտենում ես մեր սեղանին, բարի եղիր ականջ ակալներդ հանել, քեզ համար այստեղ դիսկոտեկ չէ:
Կինն ասաց.
-Չես տեսնում է խուլ է, դրել է որ լավ լսի, — ու գոռալով ասաց, — մեզ բերում ես ….
Ու երկուսով սկսեցին բաձրաձայն ծիծաղել;Ես լուռ գրանցեցի պատվերները ու արցունքն աչքերիս հեռացա այդ սեղանի մոտից:Մինչ
այդ ոչ մի այցելու այդպես չէր արտահայտվել:Նրանց սեղանի ետևում այդ պահին մեր տնօրենը իր ընկերների հետ նշում էր ծննդյան
օրը:Նա ամեն ինչ լսել էր, իմ հետևից եկավ խոհանոց և ասաց.
-Ես ամեն ինչ լսեցի, մի մտահոգվիր, ես կտամ նրանց պատասխանը:

Եվ շտապ դուրս եկավ ռեստորանից:Որոշ ժամանակ անց վերադարձավ ձեռքին մի բրոշյուր «Քաղաքավարության և վարվեցողութ-յան կանոններ»:Նա մտավ սրահ, մոտեցավ երաժշտախմբին, վերցրեց միկրոֆոնն ու ասաց.
-Այսօր մեզ համար առնձանահատուկ օր է, մենք առանձնահատուկ հյուրեր ունենք, և մենք նրանց համար պատրաստել ենք անակն-
կալ: Մեր ռեստորանի կողմից ձեզ ենք հանձնում «Քաղաքավարության և վարվեցողության կաննոներ գրքույկը», որի կարիքը դուք
խիստ ունեք, իսկ մեր ռեստորանը ձեր նման այցելուների կարիք չունի, խնդրում ենք արագ ազատել սրահը: Մեր ռեստորանի ծառա-
յություններից կարող են օգտվել միայն այդ կանոններն իմացող մարդիկ:
