Մաշկի և մազերի առողջության այս արդյունավետ միջոցը կա ցանկացած տանը, սակայն քչերը գիտեն այդ մասին

Թարմացնող սուրճ ըմպում են ամբողջ աշխարհում։ Սակայն շատ քչերը գիտեն սուրճի այլ՝ արտասովոր հատկությունների մասին։ BlogNews-ը գտել է գեղեցկությանը և երիտասարդությանը սատարող 7 գործող միջոցներ սուրճի մասնակցությամբ։ Ցելյուլիտի դեմ Աղացած սուրճը խառնեք նույն քանակությամբ աղի հետ և վրան ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ։ Քսեք ստացվածը գոլորշիով մշակված մաշկի վրա և կորաձև շարժումներով մերսեք՝ նեքևից վերև։ Սա պետք է կրկնել շաբաթական 1-2 անգամ։

Մազաթափության դեմ 2 ճ/գ աղացած սուրճը խառնեք 100մլ ձիթապտղի տաքացված յուղի հետ։ Ստացվածը քսեք խոնավ մազերի վրա ամբողջ երկայնքով, փաթաթեք տոպրակով, սպասեք 30 րոպե և լվացեք մազերը շամպունով։ Սա կարելի է կրկնել շաբաթական 1- 2 անգամ՝ առավելագույնը 12 անգամ։

Բաց մազերի վրա կիրառության դեպքում հնարավոր է մազերի գույնի աննշան մգեցում։ Աչքերի տակի պարկերի դեմ Խառնեք 0.5 թ/գ աղացած սուրճը 0.5 թ/գ կոկոսի յուղի, մի փոքր սև պղպեղի և մի քանի կաթիլ ջրի հետ։ Ստացվածը քսեք աչքերի տակ և դրա չորանալուց հետո լվացեք դեմքը գոլ ջրով։ Շուրթերի չորացման և ճաքերի դեմ Խառնեք 0.5 թ/գ սուրճի մրուրը 0.5 թ/գ մեղրի հետ։

Ստացվածը քսեք շուրթերին և 30 վայրկյան տրորեք, ինչից հետո մաքրեք շուրթերը խոնավ անձեռոցիկով։ Դեմքի սև կետերի դեմ Խառնեք 2 ճ/գ չորացված սուրճի մրուրը նույն քանակությամբ կաթնաշոռի հետ։ Ստացվածը քցեք գոլորշով մշակված մաշկին, 2 րոպե մերսեք, այդպես թողեք 10 րոպե շարունակ և լվացեք գոլ ջրով։ Սա կարելի է կրկնել շաբաթական 1 անգամ։ Յուղոտ մաշկի դեմ Սուրճի թարմ մրուրը խառնեք 1 ճ/գ յոգուրտի հետ։ Ստացվածը քսեք դեմքին և մերսեք 1-2 րոպե շարունակ. հետո լվացեք սառը ջրով։

Գունատության դեմ Վերցրեք 1 ճ/գ սուրճի մրուր, 1-ական թ/գ թթվասեր և մեղր ու 1 հում ձու։ Խառնեք այդ ամենը մինչև միասեռ զանգված ստանալը և քսեք դեմքին. թողեք այդպես մնա 15 րոպե և լվացրեք սառը ջրով։ Սա կարելի է կիրառել շաբաթական ոչ ավելի քան 2 անգամ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика